Այս ՀԱՅԸ համարվում է Հայկական ԱՐԾԱԹԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴԻՐԸ. Իմացե՛ք ՆՐԱ մասին ավելին.

Արծաթագործ ՎԱՀԱՆ ՀԱՑԱԳՈՐԾՅԱՆ ծնվել է Արևմտյան Հայաստանի Վան քաղաքում: Սովորել է Վանում՝ հայտնի վարպետ Գրիգոր Շալջյանի մոտ: Հայոց ցեղասպանության (1915թ.) ժամանակ գաղթել է Երևան, եղել «Վան» արծաթագործական միավորման հիմնադիրներից: Առավելապես աշխատել է մանրարուրք տեխնիկայով:

Աշխատանքներից են՝ «Մրգաման» (1948թ., Ազգագրության պետական թանգարան, Սանկտ Պետերբուրգ), «Կոնյակի սպասք» (1949թ., Հայաստանի պատմության թանգարան, Երևան), «Խաղաղության առագաստանավը» (1950թ., Հեղափոխության թանգարան, Մոսկվա), սկահակ «Հոբելյանական» (1951թ., Արևելքի ժողովուրդների արվեստի պետական թանգարան, Մոսկվա), կարաս «Առատություն» (1953թ., Հայաստանի ժողովրդական արվեստի պետական թանգարան, Երևան):

Ցուցադրվել է հանրապետական և միջազգային պատկերահանդեսներում: 1962թ. անհատական ցուցահանդես է ունեցել Երևանում: 1963թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր նկարչի կոչման: Մահացել է Երևանում: