Նշանավոր պետական գործչի դուստր, ով երգել է Կոմիտասի երգչախմբում և համերգներ ունեցել աշխարհի գրեթե բոլոր ՀԱՅԱՇԱՏ վայրերում. հիշեցի՞ք անվանի ՀԱՅՈՒՀՈՒՆ

Երգչուհի Արմենուհի Գևոնյանը (Տեր-Կարապետյան) ծնվել է 1902 թվականին Արևմտյան Հայաստանի Բիթլիսի նահանգի Մուշ քաղաքում։ Եղել է գրող, պետական գործիչ Գեղամ Տեր-Կարապետյանի դուստրը:

1914թ. Էրզրումով և Սեբաստիայով գաղթել է Կ.Պոլիս, փրկվել է Հայոց ցեղասպանությունից: 1920թ ավարտել է Կոստանդնուպոլսի Էսայան վարժարանը, որից հետո դասավանդել է նույն կրթահամալիրում: Երգել է Կոմիտասի երգչախմբում:

1925թ., որպես հայ գաղթականների խմբի ղեկավար, տեղափոխվել է Փարիզ։ Արշակ Չոպանյանի հանձնարարությամբ Փարիզում երգեցողության դասեր է առել Մարգարիտ Բաբայանից, մոտիկից շփվել Արմենակ Շահմուրադյանի երգարվեստին: Փարիզում աշխատել է Հայ կաթողիկոսական պատվիրակությունում և «Յառաջ» խմբագրականում։

1930-ական թվականներին նվիրվել է Տարոնի ժողովրդական երգերի հավաքման, մշակման, տարածման գործին։ 1948թ. Փարիզում ունեցել է անդրանիկ համերգը։

1964-78թթ հանդես է եկել ԱՄՆ-ի հայաշատ քաղաքներում, Սիրիայում, Լիբանանում, Ստամբուլում, Վենետիկում, Հայաստանում: Թղթակցել է սփյուռքահայ մամուլին, «Փարիզեն Հալեպ», «Մշո աշխարհ», «Առաքելոց վանքին դուռը» հոդվածներով հանդես եկել սփյուռքահայ մամուլում։

1978թ. Երևանում, 1993թ. Փարիզում թողարկել է «Տարոնի և այլ ժողովրդական երգեր» ձայնասկավառակը: 1992թ. Երևանում թողարկել է նաև «Գյուլիզար (Հուշեր)» աշխատությունը:

Մահացել է Փարիզում 2002 թվականին: