ՀԱՅ լրագրող և բանաստեղ, ով հաստատվեց ԱՄՆ-ում և աշխատկցեց տեղի «Բանվոր» թերթին. երկար ժամանակ անց, կյանքի վերջին տարիներին նա հասցրեց այցելել ՀԱՅԱՍՏԱՆ

Բանաստեղծ, արձակագիր, լրագրող Հակոբ Գույումճյանը ծնվել է 1904 թվականին Արևմտյան Հայաստանի Մերսին քաղաքում:

1924թ. մեկնել է ԱՄՆ, հաստատվել Ֆիլադելֆիայում։ 1932թ. ավարտել է Թեմբլի համալսարանի լրագրական ֆակուլտետը։ 1923թ. հիմնել է «Հայ սիրտ» շաբաթաթերթը, որի խմբագիրն է եղել մինչև 1932թ.։

Նույն թվականին տեղափոխվել է Նյու Յորք, վեց տարի աշխատակցել «Բանվոր» թերթին, ապա աշխատել «Լրաբեր»-ի խմբագրությունում։

Գրել է բանաստեղծություններ, պատմվածքներ, վեպ, ակնարկներ, կատարել թարգմանություններ։ Հրատարակվել են նրա «Այսպես է Ամերիկան» (1934թ.), «Լենինյան երգեր» (1935թ.), «Փոթորիկ» (1936թ.), «Եգիպտոս» (1938թ.), «Արյունոտ անապատ» (1949թ.), «Ահա քեզի Ամերիկան» (1949թ.), «Երևանեան երգեր» (1957թ.), «Երկեր» (1958թ.), «Արարատեան ծաղիկներ» (1960թ.) և այլ գրքեր:

1958թ. այցելել է Հայաստան։

Մահացել է ԱՄՆ Ֆիլադելֆիա քաղաքում 1961 թվականին: