ՀԱՅ, ով եղել ԱՌԱՋԻՆ շրջիկ արվեստանոց-ցուցահանդեսի ՀԻՄՆԱԴԻՐԸ ու խորհրդաՀԱՅ կերպարվեստի ՀԱՅՐԸ. ճանաչու՞մ եք ՆՐԱՆ

Նա Խորհրդահայ կերպարվեստի սկզբնավորողներից էր: ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ Միքայել Գյուրջյանի հայրը՝ հռչակավոր Գաբրիել Միքայելի Գյուրջյանը ծնվել է 1892 թվականի ապրիլի 25-ին Բաթումի մարզի Արդվին քաղաքում, արհեստավորի ընտանիքում: Ուսանողական տարիներից մասնակցել է ռուս առաջադեմ նկարիչների «Բելի մեդվեդ», «Վոլժսկի սոյուզ» խմբակցությունների ցուցահանդեսներին: 1922 թվականին տեղափոխվել է Երևան, ծավալել ակտիվ ստեղծագործական, մանկավարժական, գիտական և հասարակական գործունեություն: 

Շուրջ 35 տարի դասավանդել է մասնագիտական նորաբաց ուսումնական հաստատություններում. 1923-1927 թվականներին՝ ԵԳԱՏ-ում, 1930-1935 թվականներին՝ Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտում, 1945-1958 թվականներին՝ Պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտում (պրոֆեսոր՝ 1947 թվականից)։

Գյուրջյանի նախաձեռնությամբ 1939 թվականին Գյուրջյանի նախաձեռնությամբ ստեղծվել է «Նկարիչների շրջիկ արվեստանոցը»: 1951-1959 թվականներին և 1968-1969 թվականներին՝ Հայաստանի նկարիչների միության նախագահ։

1951-1959 թվականներին և 1968-1969 թվականներին եղել է ՀԽՍՀ նկարիչների միության նախագահ։ 1920-ական թվականներին ստեղծել է հայրենի երկիրը գովերգող բնանկարներ, որոնք գործերը սկզբնավորել են արդյունաբերական բնանկարի ժանրը հայ կերպարվեստում։ 

Եղել է 1926 թվականին Երևանում կազմակերպված «Հեղափոխակսն Ռուսաստանի նկարիչների ասոցիացիայի» (ԱԽՌՌ) հայկական բաժանմունքի նախագահ։ Գյուրջյանը ՀԽՍՀ-ում առաջին շրջիկ արվեստանոց-ցուցահանդեսի (1939) կազմակերպիչն է: Ճանաչված է՝ որպես նկարչության տեխնոլոգիայի գաղտնիքներին տիրապետող վարպետ: Աշխատանքներից գտնվում են Հայաստանի ազգային պատկերասրահում:

2019 թվականին Հայաստանի ազգային պատկերասրահում կազմակերպվել է Գաբրիել Գյուրջյանի ծննդյան 125-ամյակին նվիրված հետահայաց ցուցահանդես:

Պարգևներ

  • ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ (1945)
  • Լենինի շքանշան
  • Աշխատանքային կարմիր դրոշի շքանշան