ՀԱՅ, ով ոչնչացումից փրկեց Պետերբուրգի ազգային գրադարանը. ո՞վ էր ՆԱ և ինչու՞ խոհարարների, լվացարարների երեխաներին արգելեց վարժարան ընդունել

Հայ պալատական տոհմի ներկայացուցիչ Իվան Դելյանովն անթիվ–անհամար արարքներ է գործել` և՛ բարի, և՛ չար, և՛ անհասկանալի։ Բայց ընդհանուր առմամբ ո՞վ է եղել այդ կերպարը և ի՞նչ դեր է խաղացել Ռուսաստանի պատմության մեջ։ 

Մոսկվայի համալսարանի իրավաբանական ֆակուլտետում սովորելն ավելացրեց իրավագետին անհրաժեշտ գիտելիքները: Արդեն 40 տարեկանում Դելյանովը տեղափոխվեց ժողովրդական լուսավորության նախարարություն և նշանակվեց Պետերբուրգի ուսումնական շրջանի հոգաբարձու։

Երեք տարի անց նրան նշանակեցին Հանրային գրադարանի տնօրեն` միաժամանակ չազատելով մի շարք պետական պարտականություններից։ Հավանաբար նաև այն պատճառով, որ Դելյանովը մնաց Պետերբուրգի ուսումնական շրջանի հոգաբարձու, իսկ հետո դարձավ ժողովրդական լուսավորության նախարարի ընկերը և Կայսերական պալատի գերատեսչությունից անցավ լուսավորության նախարարություն։

Չափազանց շատ տեղ կզբաղեցնի մանրամասն նկարագրությունն այն մասին, թե ինչ է հաջողվել անել Դելյանովին Պետերբուրգի գրադարանի համար: Գլխավորն այն է եղել, որ նա աշխուժացրել է նեխած գրադարանային օդը Եվրոպայի, Ասիայի և Ամերիկայի գրապահոցների հետ ակտիվ համագործակցությամբ, արտասահմանից առանց գրաքննության գրքեր ստանալու իրավունք է ստացել, ի հայտ է եկել ընթերցողների պատվերների մատյան։ 

1887թ-ին Դելյանովի անմիջական մասնակցությամբ հրատարակվել է «շրջաբերական խոհարարուհիների երեխաների մասին», որի համաձայն արգելվել է վարժարաններ ընդունել «կառապանների, լվացարարուհիների, մանր խանութպանների երեխաներին»։ Դրանից մեկ տարի առաջ կանանց համար փակվել են Բարձրագույն կուրսերը։ Հետագայում դրանք կրկին բացվել են, բայց արդեն բոլորովին այլ ուսումնական ծրագրով։ Վերջապես, Դելյանովի օրոք սահմանվել է հրեաներին համալսարաններ և ինստիտուտներ ընդունելու տոկոսային խստագույն նորմ։

Դելյանովի ժամանակակիցները, որոնք շատ բացասական են տրամադրված եղել, բնութագրել են նրան որպես մեղմ մարդու, որը մշտապես անհանգստացել է բազմաթիվ, նույնիսկ անծանոթ մարդկանց համար։ «Բարի և հաճելի» մարդուն թաղել են Պետերբուրգի հայկական գերեզմանատանը։