Այս ՀԱՅԸ փրկեց ողջ աշխարհի գենետիկան և բժշկությունը. հենց ՆԱ է առաջին անգամ օբյեկտիվ տվյալներ ստացել կենդանիների տեսողական ֆունկցիաների մասին

Եվս մի Օրբելի,ով փրկում էր երկրի գենետիկան: Լևոն Օրբելին ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս է (1935թ-ից) և փոխնախագահ (1942-1946թթ.), բժշկական ծառայության գեներալ-գնդապետ, Սոցիալիստական աշխատանքի հերոս (1945), Ստալինյան մրցանակի դափնեկիր։ Համագերմանական և Փարիզի բժշկական ակադեմիայի գործող անդամ, Փարիզի կենսաբանական հանրության թղթակից անդամ, Ամերիկյան և Բրիտանական ֆիզիոլոգիական հանրությունների, Նյու Յորքի և Ռումինիայի բժշկական ակադեմիաների, Պրահայում Կառլովի համալսարանի պատվավոր անդամ։

Լևոն Օրբելին ծնվել է Ծաղկաձորում ՝ հայոց լեռների մեջ ընկած գեղատեսիլ գյուղում, 1882թ-ին։Աբգար Օրբելին՝ ընտանիքի հայրը, աղքատ չի եղել, Լևոնն էլ գիտելիքների և սովորելու ցանկության պակաս չի զգացել։ Լևոն Օրբելին ակադեմիան նույնպես ավարտել է գերազանցությամբ, բայց ամեն դեպքում զինվորական բժիշկ է աշխատել Կրոնշտադտի հոսպիտալում, այդտեղից էլ լողացել է մինչև Պետերբուրգի ծովային հոսպիտալ։ 

Նա գիտության մեջ զարգացրել է նոր ուղղություն՝ էվոլյուցիոն ֆիզիոլոգիան, առաջին անգամ օբյեկտիվ տվյալներ ստացել կենդանիների տեսողական ֆունկցիաների մասին՝ կախված գլխուղեղի կիսագնդերի գործունեությունից, զբաղվել է բարձրագույն նյարդային գործունեության, պայմանական ռեֆլեքսների համեմատական և տարիքային ֆիզիոլոգիայի ոլորտի հետազոտություններով, ուսումնասիրել արտաքին գործոնների ազդեցությունը բարձրագույն նյարդային գործունեության վրա։

Նրա գիտական գործունեության գրեթե բոլոր արդյունքները գործնականում կիրառվել են զինվորական բժշկության մեջ։

Օրբելին՝ որպես ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիայի փոխնախագահ, պետք է հետևեր այդ նստաշրջանի որոշումներին։ Նրանից պահանջել են ոչ միայն փոխել գենետիկ հետազոտությունների ծրագիրը, այլ նաև վերանայել աշխատակազմը, ազատվել մի քանիսից։ Օրբելին քաջություն է գտել նման բան չանելու, ավելին, նա իր մոտ է ընդունել Լենինգրադի համալսարանից հեռացված գենետիկ Լոբաշովին։ Բայց ամեն դեպքում դրոզոֆիլ ճանճերի վրա կատարված փորձերն անվանվել են կեղծ գիտություն, և միջատները երկար ժամանակ պահանջված չեն եղել։

1905թ-ի ամռանը Օրբելուն ազատել են բոլոր ղեկավար պաշտոններից։ Մի քանի տարի է անցել, և այդ լաբորատորիայի բազայի վրա 1956թ-ին ստեղծվել է ԽՍՀՄ ԳԱ էվոլյուցիոն ֆիզոլոգիայի ինստիտուտը, Օրբելին դարձել է ինստիտուտի տնօրենը։ Դա եղել է նրա վերջին պաշտոնը, երկու տարի անց ակադեմիկոսը հեռացել է կյանքից։ Լևոն Օրբելուն հողին են հանձնել Լենինգրադի Բոգոսլովյան գերեզմանատանը և նրա անունով են կոչել քաղաքի փողոցներից մեկը։