Այս ՀԱՅԸ իր բեմական կերպարով և ազգային ՈՃՈՎ մեծ ազդեցություն է թողել ոչ միայն ՀԱՅԿԱԿԱՆ, այլ նաև ողջ ԽՍՀՄ երկրների մշակույթների վրա. Ճանաչե՛նք ՆՐԱՆ

Հայ դերասան, ՀԽՍՀ և ԱԽՍՀ ժողովրդական արտիստ Հովհաննես Աբելյանը ծնվել է Շամախիում, արհեստավորի ընտանիքում։ Նախնական կրթությունն ստացել է տեղում, ապա սովորել Բաքվում. նախ՝ ծխական դպրոցում, հետո՝ ռուսական ռեալական ուսումնարանում։ Բեմական պրոֆեսիոնալ գործունեությունն սկսել է 1882 թվականին, Բաքվում, անտրեպրենյոր Ա. Գոնչարովի ռուսական խմբում՝ որպես բեմահարդար, նաև դերասան՝ դրամատիկ, և օպերետային ներկայացումներում։

1886 թվականին Աբելյանը ընդունվել է Թիֆլիսի «Հայոց դրամատիկական ակումբի» խումբը, դիմախաղի, ձայնի առոգանության դասեր առել Պետրոս Ադամյանից։ Խմբի կազմալուծման պատճառով վերադարձել է Բաքու, 1887-1891 թվականներին խաղացել հայկական և ռուսական ներկայացումներում։ 1891 թվականից հանդես է եկել հայկական թատրոնում՝ Թիֆլիսում, Բաքվում և այլուր։ 1895 թվականին Աբելյանը հիմնել է Թիֆլիսի «Հայոց դերասանական ընկերություն»-ը։ 1901-1905 թվականներին Գ. Պետրոսյանի հետ վարել է Թիֆլիսի մշտական թատերախումբը (1905 թվականից՝ նաև ռեժիսոր)։

1908 թվականին Ա. Արմենյանի հետ կազմակերպել է Աբելյան-Արմենյան թատերախումբը։ 1912 թվականին Աբելյանը մասնակցել է հայ թատրոնի հյուրախաղերին Մոսկվայում և Պետերբուրգում, 1913 թվականին կազմել նոր խումբ, ելույթներ ունեցել Իրանում, Միջին Ասիայում։ 1917 թվականին ընտրվել է «Հայ դրամատիկ դերասանների միության» (Թիֆլիս) նախագահ։ 1920 թվականի սեպտեմբերին մեկնել է արտասահման։ 1927-1928 թվականներին աշխատել է Բաքվում՝ հայկական թատրոնում, մասնակցել նաև ադրբեջանական թատրոնի ներկայացումներին («Նամուս», «Սևիլ» և այլն)։ Ադամյանի մահից հետո, տասնամյակներ շարունակ Աբելյանը եղել է հայ թատրոնի կորիֆեյը և իր անհատականությամբ, ռեալիստական արվեստով ազդել բեմարվեստի ազգային ոճի ձևավորման վրա։ Մահացել է հուլիսի 1-ին, Երևանում։