Գիտե՞ք, թե ով է այն ՀԱՅԸ, ով ադրբեջանական թատրոնի պատմության մեջ առաջին անգամ, բեմադրել է «Օթելլո»-ն. Իսկ ԻՐԱՆԻ շահը ՆՐԱՆ պարգևատրել է Առյուծի և Արևի առաջին աստիճանի ՇՔԱՆՇԱՆՆԵՐՈՎ.

Բեմական գործունեության 54 տարիների ընթացքում Հայ դերասան, ՀԽՍՀ և ԱԽՍՀ ժողովրդական արտիստ Հովհաննես Աբելյանը կատարել է շուրջ 500 դեր, եղել է Շիրվանզադեի կերպարների՝ Էլիզբարովի («Պատվի համար», 1905), Ռուստամի, ավելի ուշ՝ Բարխուդարի («Նամուս», 1911), Գիժ Դանիելի («Չար ոգի», 1912) չգերազանցված մարմնավորողը։ Հայ հեղինակների ստեղծած կերպարների աբելյանական լավագույն դերակատարումներից են նաև՝ Միքայելը, Պեպոն, Աբիսողոմ աղան, Պաղտասարը, Վանահայրը, Նիկիֆորը և այլն։ Աբելյանի խաղացանկում կարևոր տեղ են գրավել ռուսական և եվրոպական դրամատուրգների գործերը։

Նրա կերտած դերերից են՝ Օսիպը (Գոգոլի «Ռևիզոր», 1898), Ժադովը, ավելի ուշ՝ Ցուսովը, Նեզնամովը, Նեսչաստլիվցևը (Ա. Օստրովսկու «Եկամտա բեր պաշտոն», 1892, «Անմեղ մեղավորներ», Լ898, «Անտառ», 1903), Օթար բեկը (Սումբատով-Ցուժինի «Դավաճանություն», 1905), Կորրադոն (Ջակոմետտիի «Ոճրագործի ընտանիքը», 1893), Կարլ Մոորը (Շիլլերի «Ավազակներ», 1893), Շտոկմանը (Իբսենի «Ժողովրդի թշնամին», 1895), Օթելլոն, Պետրուչչիոն, Լիրը (Շեքսպիրի «Օթելլո», 1896, «Անսանձի սանձահարումը», 1897, «Լիր արքա», 1911)։ Նկարահանվել է «Նամուս» ֆիլմում՝ Բարխուդարի դերում (1925)։

Աբելյանը ժողովուրդների բարեկամության ջատագով էր։ Վ. Աբաշիձեի հետ ստորագրել է հայ-վրացական թատրոնի շենք կառուցելու կոչը։ Շուշիում բնակվող ադրբեջանցի սիրող դերասանների խմբով, ադրբեջանական թատրոնի պատմության մեջ առաջին անգամ, բեմադրել է «Օթելլո»-ն (1904)։ 1913 թվականին Թեհրանում տված ներկայացումների առթիվ Իրանի շահն Աբելյանին պարգևատրել է Առյուծի և Արևի առաջին աստիճանի շքանշանով։ 1932 թվականին Աբելյանին շնորհվել է ՀՍՍՀ Աշխատանքի հերոսի կոչում։ Վանաձորի դրամատիկական թատրոնը (1936 թվականից) և Երևանի փողոցներից մեկը կրում են Աբելյանի անունը։ Հովհաննես Աբելյանն Ալեքսանդր Աբելյանի եղբայրն էր։