ՀՌՉԱԿԱՎՈՐ ՀԱՅ օպերային երգչուհի, ով եղել է թատրոնի ԱՌԱՋԻՆ ներկայացման` «Ալմաստ» օպերայի Գայանեի ԱՌԱՋԻՆ ու ԼԱՎԱԳՈՒՅՆ դերերգիչը

ՀԱՅ օպերային երգչուհի, բեմադրիչ Արաքսյա Անանյան ծնվել է Բաքվում: 1933թ. ավարտել է Երևանի կոնսերվատորիան: 1930-ական թվականների սկզբից եղել է Երևանի օպերայի և բալետի թատրոնի հիմնադիր կազմում, աշխատել է նախ որպես մեներգչուհի, 1960-ական թվականներից՝ որպես ռեժիսոր: Եղել է թատրոնի առաջին ներկայացման՝ Ա.Սպենդիարյանի «Ալմաստ» օպերայի Գայանեի առաջին դերերգիչը:

Երգել է բազմաթիվ օպերային ներկայացումներում, որոնցից ուշագրավ են Պ.Չայկովսկու «Եվգենի Օնեգին» (Օլգա), Գունոյի «Ֆաուստ» (Զիբել), Ջ.Պուչչինիի «Չիո-Չիո-Սան» (Սուզուկի) և այլն:

Գործունեության հետ միաժամանակ զբաղվել է նաև բեմադրական աշխատանքով: Բեմադրել է Լեոնկավալլոյի «Պայացներ», Կյուիի «Կոշկավոր կատուն» և այլ օպերաներ, մասնակցել է Ա.Տիգրանյանի «Անուշ», Տ.Չուխաճյանի «Արշակ Երկրորդ», Ռ.Վագների «Տանգհոյզեր» օպերաների բեմադրական աշխատանքներին: 1939թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր արտիստի կոչման: Մահացել է Երևանում: