Գիտե՞ք թե ինչպես է տեղի ունենում Կոմիտասի և նրա ամենասիրելի ԱՇԱԿԵՐՏ Արմենակ Շահմուրադյանի ՀԱՆԴԻՊՈՒՄԸ.

Արմենակ Շահմուրադյանի արտակարգ ձայնը և բարձրորակ կատարումը գրավում են Կարա-Մուրզային փոխարինած երիտասարդ Կոմիտասի ուշադրությունը, և նա առանձնահատուկ հոգատարություն է ցուցաբերում պատանու հանդեպ (ինչպես նաև՝ ողջ կյանքի ընթացքում)։ Շուրջ տարիուկես Արմենակը որպես երգիչ-երաժիշտ ձևավորվում է Կոմիտասի անմիջական հսկողությամբ և կատարելագործում է նրա մասնագիտական խորհուրդներով։

Ճեմարանում Շահմուրադյանի դասընկերներն էին Ավետիք Իսահակյանը, Գրիգոր Սյունին, Դերենիկ Դեմիրճյանը և ուրիշներ։ Շուտով նրան հեռացնում են ճեմարանից՝ ճեմարանի՝ այդ ժամանակվա պահպանողական-հետադիմական գործելակերպի դեմ ուղղված ուսանողական խռովությանը մասնակցելու համար։ Սակայն, Խրիմյան Հայրիկի միջնորդությամբ, հատկապես արևմտահայ ուսանողներին ընդունում են Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը՝ ուսումը շարունակելու համար։

Շուտով նածանոթանում է Ղազարոս Աղայանի, Գևորգ Բաշինջաղյանի, Հովհաննես Թումանյանի հետ։ Նրա երգչական արտակարգ ընդունակությունները գրավում են նաև դպրոցի երաժշտական ուսուցիչ Մակար Եկմալյանին, որի մոտ էլ Արմենակը մշակում է իր ձայնը։ 1896 թվականին Շահմուրադյանն ավարտում է Ներսիսյան դպրոցը։ Արմենակի և Կոմիտասի կապը երբեք չի կտրվում անգամ երբ Կոմիտասը հոգեբուժարանում է գտնվում: