Արմենա՜կս… Ինչպե՞ս հոգեբուժարանում ԿՈՄԻՏԱՍԸ ճանաչեց իր սիրելի աշակերտի ՁԱՅՆԸ. Իսկ գիտեք, որ այդ ՀՈԳԵԲՈՒԺԱՐԱՆԸ երկուսի համար էլ ճակատագրական դարձավ.

Աշխարհով մեկ թափառելուց հոգնած, արդեն խարխլված առողջությամբ, նյութապես խիստ անապահով հայ օպերային երգիչ Արմենակ Շահմուրադյանը՝ Կոմիտասի ամենասիրելի սանը, 1930 թ-ին վերադառում է Եվրոպա, գալիս Փարիզ և ամենից առաջ շտապում հիվանդանոցում տառապող իր մեծ ուսուցչի՝ Կոմիտասի մոտ։

Հիվանդասենյակում, ուր Կոմիտասն էր պառկած, բժշկի խորհդով Շահմուրադյանը երգում է «Հայաստան, երկիր դրախտավայր» երգը, որի առաջին քառատողն իսկ մոգական ազդեցություն է ունենում Կոմիտասի վրա։ Նա ճանաչում է իր սիրելի աշակերտին, վեր է կենում անկողնուց, ձեռքերը տարածում գրկելու համար և բացականչում միակ բառը՝ Արմենա՜կս… Այդքանը միայն։

Կոմիտասն այլևս ո՛չ ճանաչում է, ո՛չ հիշում և ո՛չ էլ պատասխանում է Շահմուրադյանի հարցերին։ Գնում է լուսամուտի մոտ, դեմքը հպում է ապակուն և խռովածի տեսք ընդունում։ Շահմուրադյանը երկար ժամանակ չի կարողանում թողնել հիվանդասենյակը, 1939 թվականին մահանում է Փարիզում նույն հոգեբուժարանում։ Ունի մի քանի կատարումներ Կոմիտասի հետ։