«ՀԱՅՐԵՆԻՔԻ համար զոհեց սեփական կյանքը՝ այդպես էլ չտեսնելով այդքան սպասված 3-րդ զավակի ծնունդը». ՄԵՐ ՀԵՐՈՍ Արծրունի մասին

Մենք շարունակում ենք լուսաբանել մեր քաջերին, որ նրանց բարձր անունն էլ ավելի բարձր հնչի: Մենք ձեզ երբեք չենք մոռանա, տղե՛րք: Նրանց, որ էլ տուն չեկան, նրանց, որ հասան իրենց ընտանիքներին, նրանց, որ հաշմանդամ վերադարձան, և նրանց, որ դեռ թշնամու ճիրաններում են, մենք նրանց բոլորին կյանք ենք պարքտ ու միակ բանը, որ կարող ենք անել փոխհատուցելու համար, նրանց կիսատ թողած գործն ավարտին հասցնելն ու մեր ապագա սերունդներին հայրենիք փոխանցելն է: Չուրանանք ու չմոռանանք` ինչի համար կռվեցին ու զոհվեցին մեր տղերքը:

Ճանաչեք մեր անմար լույսերից ևս մեկին. Արծրուն Ռաֆիկի Չիլինգարյան:

Մեր հերոս Արծրունը ծնվել է 1985 թվականին Արծվաշենում, ապրում էր Ճամբարակում: Նա ընտրել էր հայրենիքի սահմանները պաշտպանելու սուրբ գործն ու անցել պայմանագրային զինծառայության:

Ու սեպտեմբեր 27-ը ազդարարում է 44-օրյայի սկիզբը, որը մեզնից պիտի խլեր մեր ամենաթանկերին:

Հերոս Արծրունը կանգնեց տղերքի կողքին պատերազմի հենց առաջին ժամերից ու կռիվ տվեց թշնամու դեմ: 3 օր թեժ մարտերի մեջ էր, բայց հայրենիքի համար չխնայեց անգամ սեփական կյանքը: Արծրունը ընկել է սեպտեմերի 30-ին՝ այդպես էլ չտեսնելով այդքան սպասված 3-րդ զավակի ծնունդը:

Փա՛ռք Քեզ, հերո՛ս, հավերժ շնորհակալ և պարտական ենք: