«Ընդամենը 19 տարեկան էր, բայց մի քանի ժամվա ընթացքում կարողացել էր խոցել թշնամու 2 տանկ». ՄԵՐ ՀԵՐՈՍ Վիգենը մնաց հավերժ 19 տարեկան

Մենք շարունակում ենք լուսաբանել մեր քաջերին, որ նրանց բարձր անունն էլ ավելի բարձր հնչի: Մենք ձեզ երբեք չենք մոռանա, տղե՛րք: Նրանց, որ էլ տուն չեկան, նրանց, որ հասան իրենց ընտանիքներին, նրանց, որ հաշմանդամ վերադարձան, և նրանց, որ դեռ թշնամու ճիրաններում են, մենք նրանց բոլորին կյանք ենք պարքտ ու միակ բանը, որ կարող ենք անել փոխհատուցելու համար, նրանց կիսատ թողած գործն ավարտին հասցնելն ու մեր ապագա սերունդներին հայրենիք փոխանցելն է: Չուրանանք ու չմոռանանք` ինչի համար կռվեցին ու զոհվեցին մեր տղերքը:

Ճանաչեք մեր անմար լույսերից ևս մեկին. Վիգեն Համլետի Քոչարյան:

Մեր հերոս Վիգենը կրտսեր սերժանտ էր, հակատանկիստ: Ծնվել է 2001 թվականին Գեղարքունիքի մարզի Սեմյոնովկա գյուղում: Չափահաս դառնուց հետո Վիգենն արդեն պատրաստ էր պարտքը տալ հայրենիքին: Նա զորակոչվում է բանակ 2019 թվականին: Վիճակահանությամբ՝ ծառայության է անցնում Մատաղիսի զորամասում: Նա պատասխանատու ու նվիրված զինվորի վառ օրինակ էր:

Ու սեպտեմբեր 27…

Հերոս Վիգենը հենց առաջին րոպեներից ոտքի ելավ, որ ոշնամուն թույլ թտա ոտք դնել մայր հողին: Նա քաջի կռիվ էր տալիս ու 1 օրվա ընթացքում կարողացել էր խոցել թշնամական 2 տանկ, բայց պատերազմը նրան էլ չխնայեց:

Վիգենը իր թեժ կռիվը տալուց հետո ընկել է ժամեր անց՝ պատերազմի հենց առաջին օրը, անօդաչուի հարվածից:

Փա՛ռք Քեզ, հերո՛ս, հավերժ շնորհակալ և պարտական ենք: