ՆԱ ծառայեց ՀԱՅՐԵՆԻՔԻՆ, մահացավ իր հարազար արհեստանոցում ու հավերժ թողեց իր վաստակը. ՌԴ վաստակավոր նկարիչ, ով փրկեց ՀԱՅ ՄԵԾԵՐԻ հիշատակը

Հայ քանդակագործ, ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ, ՌԴ վաստակավոր նկարիչ, ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ, ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ, Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիայի անդամ Նիկողայոս Նիկողոսյանը ծնվել է 1918 թվականի դեկտեմբերի 2-ին, Մեծ Շահրիար գյուղում (այժմ՝ qյուղ Նալբանդյան, ՀՀ Արմավիրի մարզ): 1930 թվականին տեղափոխվել է Երևան:

1937-1940 թվականներին սովորել է Ի. Ե. Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտին կից գեղարվեստի դպրոցում: 1944 թվականից բնակվել և ստեղծագործել է Մոսկվայում։ 1947 թվականին ավարտել է Մոսկվայի գեղարվեստի ինստիտուտը (պրոֆեսոր Ա. Տ. Մատվեևի արվեստանոց)։ Գրաֆիկական ինքնադիմանկարների հեղինակ է: 1942 թվականից եղել է ԽՍՀՄ նկարիչների միության անդամ: Աշխատանքները պահվում են Տրետյակովյան պատկերասրահի հավաքածուներում, Ռուսական թանգարանում:

Նիկոլայ Նիկողոսյանը կյանքին հրաժեշտ է տվել Մոսկվայի իր արվեստանոցում՝ 2018 թվականի օգոստոսի 10-ին, ժամը 14.15-ին: Մեկ օր անց կյանքից հեռացել է նաև նրա երկրորդ կինը՝ Էթերին:

2018 թվականին Նիկոլայ Նիկողոսյանը ստեղծել է «Նիկոլայ Նիկողոսյան մշակութային հիմնադրամը», որի նպատակը ոչ միայն ժողովրդականացնել իր արվեստը, այլև պահպանել 20-րդ դարի մյուս վարպետների հիշատակը, ինչպես նաև նպաստել Հայաստանի երիտասարդ նկարիչների ստեղծագործական առաջընթացին:

Ստեղծագործություններ

Ստեղծել է «Պարտիզանի ընտանիքը» արձանիկների շարքը ,«Չեմ ասի» (1942, բրոնզ, Հայաստանի ազգային պատկերասրահ), «Բանաստեղծ Ավետիք Իսահակյանի» դիմաքանդակը, «Կոմպոզիտոր Արամ Խաչատրյան», 1954, բրոնզ, Տրետյակովյան պատկերասրահ, Մոսկվա, Միքայել Նալբանդյանի, Ավետիք Իսահակյանի հուշարձան, Եղիշե Չարենցի հուշարձանը, Վահան Տերյանի հուշարձան: Արժեքավոր են նաև Նիկողոսյանի՝ Մոսկվայի Նովոդևիչիե գերեզմանատան շուրջ 30 մահարձանները։ Ստեղծել է նաև հաստոցային գեղանկարչության («Ինքնանկար կարմիր գլխարկով», 1977) և գրաֆիկ. («Վարդան Աճեմյանի դիմանկարը», 1974, Երկուսն էլ՝ հեղինակի սեփականություն) գործեր։