«2 մեծանուն ՀԱՅ՝ մեկ տեղում». Համո Սահյանի «Կա մի թուլություն»-ը սիրված դերասանուհի Լուսինե Կոստանյանի գեղեցիկ կատարմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Համո Սահյան` "Կա մի թուլություն"  
Կարդում է սիրված դերասանուհի Լուսինե Կոստանյանը
Կա մի թուլություն,
Որ ինձնից վանել
Չեմ կարողանում,
Քո չարության դեմ
Բարություն չանել
Չեմ կարողանում:
Բայց դեռ չգրված
Երգիս տողի պես
Անգիր եմ արել…
Անգիր եմ արել,
Բայց արտասանել
Չեմ կարողանում:
Ես քեզ մոռանալ
Քեզնից հեռանալ
Չեմ կարողանում:
Ինձ քեզնից խլել,
Ինձնից վերանալ,
Չեմ կարողանում…