«2 մեծանուն ՀԱՅ՝ մեկ տեղում». Արմեն Շեկոյանի «Ես չեմ հասկանում ինչու ես լալիս» -ը սիրված դերասան Սոս Ջանիբեկյանի կատարմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արմեն Շեկոյան` "Ես չեմ հասկանում ինչու ես լալիս"
Կարդում է սիրված դերասան Սոս Ջանիբեկյանը 
Ես չեմ հասկանում՝ ինչու ես լալիս:
Եվ չեմ հասկանում՝ սե՞ր էր, թե՝ արկած:
Բայց ես անսիրտ եմ. ինձ դուր է գալիս
Քո տաք աչքերի տխրությունը թաց:

Սե՞ր էր, թե՝ արկած: Ինչ որ էր՝ անցավ:
Եվ առավոտն այս անհեթեթ պաղ է:
Մենք հանդիպեցինք ու շատ ցանկացանք
Արգելված ճյուղից պըտուղներ քաղել:
Ինչ որ էր՝ անցավ: Արբունքի պահը
կըփորձեմ դնել հանգ ու վանկի մեջ:
Չորս տող: Եվըս չորս: Սա կյանք չէ. մահ է,
որ ընդունում եմ դանդաղ, էջ առ էջ:

Սա կյանք չէ. դանդաղ մահ է ձանձրալի:
Չենք վերադարձնի վայրկյաններն անցած:
Բայց ես անսիրտ եմ. ինձ դուր է գալիս
քո տաք աչքերի տխրությունը թաց: