«Բանկ Օտոմանը», «Եվ անգամ մահից հետո»․ ՀԱՅ արձակագիրը, ով Ֆրանսիայի կառավարության կողմից արժանացել է «սպայի» շքանշանի

Այս հոդվածում ներկայացնելու ենք անվանի արձակագիր, բազմաթիվ գրքերի թարգմանիչ, գրաքննադատ, գրականագետ Ալեքսանդր Թոփչյանի կյանքի ուղին։ Ալեքսանդրը ՀՀ նախագահի մրցանակի դափնեկիր է և «Մովսես Խորանացի» մեդալակիր։

Թոփչյանը հեղինակ է բազում թարգմանությունների ռուսերենից և ֆրանսերենից, որոնց թվում են Մոլիերի, Լարոշֆուկոյի, Շոդերլո դը Լակլոյի, Ապոլիների, Պրեվերի, Կոկտոյի, Ժիրոդուի, Անույի, Ռընարի, Սագանի և այլոց գործերը։ Նրա գրչին են պատկանում «Բանկ Օտոմանը», «Եվ անգամ մահից հետո», «Արտագերս» և այլն։ Նա Էդուարդ Թոփչյանի որդին, Ստեփան Թոփչյանի եղբայրը, Անահիտ Թոփչյանի ամուսինն է։

Ա․ Թոփչյանը Ֆրանսիայի կառավարության կողմից արժանացել է «Արվեստների և գրականության սպայի շքանշանի»։ Որպես գլխավոր խմբագիր և հրատարակության վարիչ, Թոփչյանի գործունեության շնորհիվ հրատարակվել են Ռուբեն Սևակի, Վազգեն Շուշանյանի, Հրաչ Զարդարյանի, Հարութ Կոստանդյանի, Նիկողոս Սարաֆյանի և այլ հայ գրողների ստեղծագործությունները։