ՀԱՅԸ, ով մտավ բեռլին․ ինչպե՞ս նրան հաջողվեց ճեղքել պատնեշը

Պատերազմը հաղթած չի համարվում, քանի դեռ քո դրոշը չի ծածանվում հակառակորդի պարտված մայրաքաղաքի վրա. սա աքսիոմ է։ Այսպես էլ եղավ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ։ Գերմանացիները Բեռլինն այնպես էին պաշտպանում, ինչպես երբեք. ռազմական պատմաբանները վաղուց են ապացուցել այդ իրողությունը։

Ապրիլի 15-ի, լույս 16-ի գիշերը մեր հայրենկից Հմայակ Բաբայանն իր բրիգադով անցավ Լեհաստանի սահմանն ու շարժվեց դեպի Բեռլին։ Ապրիլի 21-ին գրավեցին Լինդենբերգի հյուսիսարևելյան արվարձանն ու ուղղություն վերցրին դեպի հարավ։

Գեներալ-մայորը բրիգադին մարտի տարավ առաջնորդող տանկում նստած. տասնյակ վիրավորումները մահվան նկատմամբ ատելություն կամ էլ սեփական անխոցելիության վստահություն էին ծնել։

Գերմանացիները Մալխովի գլխավորությամբ կրակահերթեր բացեցին ու բառացիորեն ոչնչացրին Բաբայանի տանկը 1945 թվականի ապրիլի 21-ին Բեռլինում։ 1945 թվականի մայիսի 31-ին գեներալ-մայոր Հմայակ Բաբայանը Խորհրդային Միության Հերոս դարձավ։ Ռուբեն Գյուլմիսարյանի հոդվածից։