Տաղանդավոր ՀԱՅ դերասանուհի, ով աշխատում է Երևանի Պատանի հանդիսատեսի պետական թատրոնում. Նառա Սարգսյանի ո՞ր դերն եք ամենաշատը սիրում

Դերասանուհի Նառա Սարգսյանը ծնվել է 1986թ. մայիսի 28-ին ՀՀ Շիրակի մարզի Արթիկ քաղաքում:

2003թ. ավարտել է տեղի Մ.Մաշտոցի անվան թիվ 2 միջնակարգ դպրոցը և ընդունվել Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի դրամատիկական թատրոնի և կինոյի դերասան բաժին` Սաթենիկ Մաթևոսյանի արվեստանոց:

Ուսանողական տարիներին աշխատել է Երևանի Երիտասարդական էքսպերիմենտալ թատրոնում, որտեղ հանդես է եկել մի շարք դերերով:

Խաղացել է Վ.Սարոյանի «Հեյ, ով կա այդտեղ» (Էմիլի), Ի.Բուկովչյանի «Լուիջիի սիրտը» (Տեսիլք-աղջիկ), «Իրարանցում» (Զոյո), «Արձակ գործեր» (Եղնիկ), «Ձայներ եկեղեցում» (Երեխա) ներկայացումներում:

«Հանճարի անճարակները» ներկայացումից

2007թ-ից աշխատում է Երևանի Պատանի հանդիսատեսի պետական թատրոնում, որտեղ խաղացել է հետևյալ ներկայացումներում` Զ.Խալափյանի «Դպրոցական կատակերգություն» (Ռուբենիկ), «Հնարամիտ ծաղրածուն» (Կախարդ պառավ), «Հրաշագործ սրինգը» (Կախարդ), Վ.Ստեփանյանի «Հանճարի անճարակները» (Պայծառ), «Լսեք թագավորի հրամանը» (Ուստիան), «3 նարնջի մասին» (Մորգանա), «Հրեշտակ ցպահանջ» (Հրեշտակ) և այլն: