Այս ՀԱՅԻ շնորհիվ Ստալինն ու Չերչիլը չէին կարողանում հանգիստ հաց ուտել․ ո՞րն էր գաղտնիքը

Մեծ լինում են ոչ միայն քաղաքական գործիչները, զինվորներն ու բանաստեղծներն, այլ նաև մեծ արհեստավորները։ Այսպես օրինակ Մարգար Սեդրակյանն իր կոնյակներով այնքան է նվաճել Բորիս Պաստեռնակին, որ նա ամբողջ աշխարհին խոստովանել է՝ կոնյակը հայերեն է խոսում։

Մարգար Սեդրակյանի անվան հետ կապված լեգենդներն անթիվ, անհամար են, թեև հայկական կոնյակի լեգենդն արարած մարդն ինքն էլ է պարուրվում առասպելներով։ Ասում են, թե հայկական «Դվին» կոնյակը Ստալինին ու Չերչիլին այն աստիճան է կախվածության մեջ գցել, որ նրանք՝ հատկապես Չերչիլն արդեն ուտել չի կարողացել առանց մեկ բաժակ այդ խմիչքի և նման շատ այլ պատմություններ։ Հնարավոր է՝ այդ ամենը ճիշտ է, դրա մեջ ոչ մի զարմանալի բան չկա։

Կան նաև անվիճելի փաստեր. օրինակ` ֆրանսիացիները Սեդրակյանին շնորհել են «Համտեսի արքա» տիտղոսը Camus ֆիրմայի կողմից, որի վկայությունը համապատասխան մեծ շքանշանն է։ Դե, իհարկե, անթիվ ոսկե մեդալները բոլոր հնարավոր ցուցահանդեսներում, տոնավաճառներում, մրցություններում և համտես անելու միջոցառումներում ամբողջ աշխարհում։ Ռուբեն Գյուլմիսարյանի հոդվածից։