ՀԱՅ ճարտարապետ, ում անունով Թբիլիսիում նույնիսկ հրապարակ կա. հենց ՆԱ է կազմել այդ հրապարակի եկեղեցու նախագիծը, ճանաչու՞մ եք ՆՐԱՆ

Ճարտարապետ Նիկոլայ Մադաթովը (Նիկողայոս Մադաթյանց) ծնվել է 1878 թվականին Թիֆլիսում:

1902թ. ավարտել է Սանկտ Պետերբուրգի քաղաքացական Ճարտարագետների ինստիտուտը:

Նրա նախագծերով Թիֆլիսում կառուցվել են Նավթլուղի երկաթուղային կայարանը, Անդրկովկասի երկաթգծի վարչության շենքը, երկաթգծի հիվանդանոցի մասնաշենքը, պետբանկը, Գագրայում Սպիտակ սյունաշարը:

Կազմել է Թիֆլիսի Մադաթովի անվան հրապարակի եկեղեցու նախագիծը:

Մահացել է Թբիլիսիում 1943 թվականին: