Տաղանդավոր ՀԱՅ ԴԵՐԱՍԱՆ, ով հիվանդության պատճառով անցել է թոշակի և ստիպված լքել թատրոնը. ՆԱ նկարահանվել է մի քանի հայտնի ֆիլմերում, դիտե՞լ եք դրանք

Դերասան Վաչե Բագրատունին ծնվել է 1911 թվականին ծնվել է ՀՀ Էջմիածին քաղաքում: Եղել է օպերային երգչուհի Վիոլետա Վարդանյանի ամուսինը:

1930-ական թվականներից աշխատել է Երևանի Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում` որպես դերասան: Խաղացած ներկայացումներից են` Վ.Փափազյանի «Ժայռ» (Մարգար), Ա.Ֆադեևի «Ջարդ» (Բակլանով) և այլն: 

Մարգարի դերը (Վ.Փափազյանի «Ժայռ»)

1986թ., հիվանդության պատճառով, անցել է թոշակի և լքել թատրոնը: Հյուրախաղերով հանդես է եկել բազմաթիվ երկրներում` Ռուսաստան, Լիբանան, Չեխիա, Սլովակիա և այլուր:

Ձախից` Գրիգոր Մկրտչյան, Սոս Սարգսյան, Յուրի Ամիրյան, Վաղինակ Մարգունի, Վաչե Բագրատունի, Դավիթ Մալյան, Գևորգ Էլբակյան

Նկարահանվել է «Պեպո» (1928թ.), «Լեռնային արշավ» (1939թ.), «Հայրենասերների ընտանիքը» (1941թ.), «Անձամբ ճանաչում եմ» (1957թ.) և այլ ֆիլմերում:

«Անձամբ ճանաչում եմ» ֆիլմից (1957թ.)

1963թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր արտիստի կոչման:

Մահացել է Երևանում 1992 թվականին: