ՀԱՅ գործիչ, ով ընդամենը 60 ռուբլիով նկարեց ՀԱՅԿԱԿԱՆ ԱՌԱՋԻՆ խաղարկային ֆիլմը. ո՞ր ֆիլմի մասին է խոսքը ինչու՞ ՆՐԱՆ դրա համար բռնադատեցին

Խոսքն իհարկե հայ արվեստաբան, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ, ԽՄԿԿ անդամ Դանիել Մարտինի Դզնունու մասին է: Նրա իսկական ազգանունը՝ Ուզունբաջաղյան է: Ծնվել է 1895 թվականին: 

1917 թվականին ավարտել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը, 1953 թվականին՝ Երևանի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտը։\

Հայկական կինեմատոգրաֆիայի հիմնադիրներից է։ 1923-1937 թվականներին (ընդմիջումներով) եղել է «Հայկինոյի» տնօրեն։ 1924 թվականին նախաձեռնել է հայկական առաջին խաղարկային ֆիլմի ստեղծումը, որի համար հրավիրել է Համո Բեկնազարյանին, ով մինչ այդ գտնվում էր Թիֆլիսում ու հասցրել էր իրագործել վրացական կինոյի հիմնադրումը` այնտեղ բեմադրելով երեք կինոնկար: Ըստ Դզնունու՝ նրանք սկսել են ընդամենը 60 ռուբլուց նկարահանել կինո մի երկրում, որն ընդամենը մի քանի տարի առաջ էր տեսել ջարդ, գաղթ ու պատերազմներ։ Հենց այս ֆիլմի համար 1938 թվականին նա բռնադատվել է 1938-1943 թթ.՝ 5 տարի գտնվելով ԽՍՀՄ բանտերում և համակենտրոնացման ճամբարներում: Արդարացվել է 1954 թվականին:

Գրել է թատերախոսություններ, «Հայկինոյի զարգացման ուղիները» (1927), «Հայկինոն 10 տարում» (1933), «Ժողովրդական արտիստուհի Նինա Մանուչարյան» (1960), «Ուրվագիծ հայկական կինեմատոգրաֆիայի պատմության» (1961), «Ժողովրդական արտիստ Գրիգոր Ավետյան» (1963), «Վաստակավոր արտիստ Համբարձում Խաչանյան» (1967) աշխատությունները։

Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի 2 շքանշանով։