ՀԱՅ գրող, կինոգետ և ֆիլմերի սցենարիստ, ով թարգմանվել է աշխարհի ավելի քան 10 լեզուներով. ՆՐԱ պիեսները բեմադրվել են անգամ ՀԱԼԵՊՈՒՄ. ճանաչեցի՞ք

Դավիթ Մուրադյանը ծնվել է 1951 թվականի դեկտեմբերի 12-ին, Երևանում։ Դերասան Էդուարդ Մուրադյանի որդին է։ 1973 թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը։ Կինոյի պատմություն և սցենարական վարպետություն է դասավանդում Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում։ 1969 թվականից տպագրվում է։ Եղել է ութ գրքի, բազմաթիվ հոդվածների, ինչպես նաև մի քանի կարճամետրաժ խաղարկային և վավերագրական ֆիլմերի սցենարի հեղինակ։ 

1971-1973 թթ աշխատել է Հայաստանի Ազգային ռադիոյի գրական հաղորդումների խմբագրությունում, 1973-1974 թթ՝ «Հայաստանի աշխատավորուհի» ամսագրում, 1976-1991 և 1997-2001 թթ.` «Հայֆիլմ» կինոստուդիայում՝ նախ որպես սցենարական-խմբագրական կոլեգիայի անդամ, ապա ստեղծագործական միավորման գլխավոր խմբագիր, տնօրենի տեղակալ գեղարվեստական ծրագրերի գծով։ Երկար տարիներ Հայաստանի Հանրային հեռուստատեսությամբ վարել է կինոարվեստին նվիրված տարբեր հաղորդումներ։ 2003 թ. նրա «Մեր հին դաշնամուրը» թատերախաղն արժանացել է Լևոն Շանթի անվան մրցանակին՝ որպես «Տարվա լավագույն պիես»։

Մամուլում տպագրվում է 1969 թվականից։ Մուրադյանի առաջին գիրքը հրատարակվել է 1976 թ.։ Հետագայում հեղինակել է ևս 8 գիրք։ Թարգմանվել է ռուսերեն, ուկրաիներեն, տաջիկերեն, վրացերեն, ռումիներեն, ֆրանսերեն, գերմաներեն, հունգարերեն և անգլերեն։ Պիեսները բեմադրվել են Երևանի և Գյումրիի թատրոններում, Հալեպում, հեռուստատեսությամբ և ռադիոյով։

1994-1996 և 2001-2008 թվականներին՝ Հայաստանի գրողների միության փոխնախագահ, 2008-2010 թվականներին՝ ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ։ 2010 թ. հունվարի 21-ին ՀՀ վարչապետի որոշմամբ Դավիթ Մուրադյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարի տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն։ Դասավանդել է Երևանի պետական մանկավարժական ինստիտուտում։ 1993-ից մինչ օրս՝ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի կինոգիտական, սցենարական կուրսերի ղեկավար։