ՀԱՅ քիչ հայտնի, բայց ՀԱՅՐԵՆԱՍԵՐ գրող, ով ՀՈՒՆԱՍՏԱՆԻ որբանոցներում ՀԱՅ մանուկներին ՀԱՅԻ պես էր դաստիարակում. լսե՞լ եք ՆՐԱ մասին

Հայ գրող, երգիծագիր և մեծ հայրենասեր Նշան Պեշիկթաշլյանը ծնվել է Կոստանդնուպոլսում, որտեղ ստացել է նախնական և միջնակարգ կրթությունը (Բերայի նախակրթարաններոմ)։ Ստեղծագործել սկսել է պատանի տարիքում` պոլսահայ մամուլի էջերում հրապարակելով իր բանաստեղծություններն ու պատմվածքները։ Կարճ ժամանակ զբաղվել է հայերենի ուսուցչությամբ, որից հետո ամբողջ կյանքը նվիրել է գրականությանը։

1922 թվականին՝ Զմյուռնիայի մեծ աղետից հետո տեղափոխվել է Հունաստան, որտեղ զբաղվել է Կորֆուի որբանոցներում հավաքված հայ մանուկների հայեցի դաստիարակությամբ։ Այնուհետև (1922 թվականին) վերջնականապես հաստատվել է Փարիզում, որտեղ կես դար իր աշխույժ մասնակցությունն է բերել արևմտահայ գրականության և ընդհանրապես հոգեմտավոր հայկական ժառանգության պահպանման ու զարգացման նվիրական պայքարին։

Գրել սկսել է տասներկու տարեկանից։ Բանաստեղծական հենց առաջին գործերում ի հայտ է եկել նրա երգիծելու տրամադրությունը։ Աշխատակցել է սփյուռքահայ բազմաթիվ պարբերականների՝ «Յառաջին», Բոստոնի «Հայրենիքին», Աթենքի «Ազատ օր»-ին, Բեյ­րութի «Ազդակին» և «Սփյուռքին»՝ տպագրելով առավելապես երգիծական գործեր։

1927 թվականից սկսել է հրատարակվել։ Հաջորդ երեք տասնամյակներում տպագրվել են Պեշիկթաշլյանի բազմաթիվ հատորներ՝ մեծ մասը երգիծական։ Նա ունի արձակ՝ քնարերգական երկեր, իսկ չափածո՝ առակներ։ Հատուկ հետաքրքրություն է ցուցաբերել թատրոնի հանդեպ՝ երիտասարդ տարիներին ունենալով նաև դերասանական գործունեություն։ 1919-1921 թվականներին խաղացել է Կ. Պոլսի հայ դրամատիկ թատերախմբում։ Մամուլում հրապարակել է արևմտահայ դերասանների ընդարձակ դիմանկարները, որոնք հետագայում հրատարակել է «Թատերական դեմքեր» ստվար հատորում (1969, Անթիլիաս)։