«Տիրապետում էր «Կոռնետ» հակատանկային համակարգին ու իրար հետևից ոչնչացնում էր թշնամու տեխնիկան». ՀԵՐՈՍ Մասիսը, ավաղ, չխնայեց սեփական կյանքը

Մենք շարունակում ենք լուսաբանել մեր քաջերին, որ նրանց բարձր անունն էլ ավելի բարձր հնչի: Մենք ձեզ երբեք չենք մոռանա, տղե՛րք: Նրանց, որ էլ տուն չեկան, նրանց, որ հասան իրենց ընտանիքներին, նրանց, որ հաշմանդամ վերադարձան, և նրանց, որ դեռ թշնամու ճիրաններում են, մենք նրանց բոլորին կյանք ենք պարքտ ու միակ բանը, որ կարող ենք անել փոխհատուցելու համար, նրանց կիսատ թողած գործն ավարտին հասցնելն ու մեր ապագա սերունդներին հայրենիք փոխանցելն է: Չուրանանք ու չմոռանանք` ինչի համար կռվեցին ու զոհվեցին մեր տղերքը:

Ուզում ենք, որ մեր անմար լույսերից ևս մեկին ճանաչեք. Մասիս Սարգիսի Դունամալյան:

Մեր հերոս Մասիսը հրետանավոր էր: Ծնվել է 1990 թվականին Էջմիածնի շրջանի Մեծամոր գյուղում: Նա ընտրել էր հայրենիքը պաշտպանելու սուրբ մասնագիտությունը ու պայմանագրային զինծառայության անցել Վայքի զորամասում: Հայորդին կագնեց հայրենիքի կողքին օրհասական պահին:

44-օրյայի հենց առաջին ժամերից նա միացել է հայրենիքի պաշտպանության համար մղվող մարտերին: Ամենաթեժ կետերում էր կռվում` Մարտունի, Ջրական, Հադրութ, Ասկերան, Ակնա: Նա լավագույն հրետանավորներից էր, տիրապետում էր «Կոռնետ» հակատանկային համակարգին ու մեծ կորուստներ է պատճառել թշնամուն:

Բայց պատերազմը նրան էլ չխնայեց: Հերոս Մասիսը ընկել է Մաճկալաշենում հոկտեմբերի 22-ին:

Փա՛ռք Քեզ, հերո՛ս, հավերժ շնորհակալ և պարտական ենք: