««Ֆագոն» հակատանկային համակարգի գիտակ էր ու 43 օր շարունակ իրար հետևից խոցում էր թշանու զինտեխնիկան». ՀԵՐՈՍ Մհերը ընկավ հրադադարից 1 օրար առաջ

Մենք շարունակում ենք լուսաբանել մեր քաջերին, որ նրանց բարձր անունն էլ ավելի բարձր հնչի: Մենք ձեզ երբեք չենք մոռանա, տղե՛րք: Նրանց, որ էլ տուն չեկան, նրանց, որ հասան իրենց ընտանիքներին, նրանց, որ հաշմանդամ վերադարձան, և նրանց, որ դեռ թշնամու ճիրաններում են, մենք նրանց բոլորին կյանք ենք պարքտ ու միակ բանը, որ կարող ենք անել փոխհատուցելու համար, նրանց կիսատ թողած գործն ավարտին հասցնելն ու մեր ապագա սերունդներին հայրենիք փոխանցելն է: Չուրանանք ու չմոռանանք` ինչի համար կռվեցին ու զոհվեցին մեր տղերքը:

Ուզում ենք, որ մեր անմար լույսերից ևս մեկին ճանաչեք. Մհեր Հակոբի Մուրադխանյան:

Մեր հերոս Մհերը հակատանկիստ էր: Ծնվել է 2001 թվականին: 2020 թվականի հունվարին նա ժամկետային զինծառայության է անցնում Մարտունի 3 զորմասում: Նվիրված, խելացի ու պատասխանատու զինվոր էր:

Ու սեպտեմբեր 27…

Հերոս Մհերը հենց առաջին րոպեներից ոտքի է ելել ու կենաց-մահու պայքար մղել ոսոխի դեմ: Մհերը տիրապետում էր «Ֆագոն» հակատանկային համակարգին: Պայքարել է ավելի քան 43 օր ու իր գիտելիքների շնորհիվ կարողացել է խոցել թշանու մի քանի միավոր զինտեխնիկան:

Բան չէր մնացել, մոտ էր դժոխքի ավարտը, բայց նոյեմբերի 8-ին՝ հրադադարից մեկ օր առաջ, Հերոս Մհերը ընկնում է արկի պայթյունից ՝ զոհելով կյանքը հանուն հայրենիքի:

Փա՛ռք Քեզ, հերո՛ս, հավերժ շնորհակալ և պարտական ենք: