«Հարազատ եղբոր հետ նույն դիրքում կռվում էր թշնամու դեմ՝ թև թիկունքի, ու միասին էլ անմահանում են». 21-ամյա ՀԵՐՈՍ Վահեն զոհվեց ՀԱԴՐՈՒԹԻ համար

Մենք շարունակում ենք լուսաբանել մեր քաջերին, որ նրանց բարձր անունն էլ ավելի բարձր հնչի: Մենք ձեզ երբեք չենք մոռանա, տղե՛րք: Նրանց, որ էլ տուն չեկան, նրանց, որ հասան իրենց ընտանիքներին, նրանց, որ հաշմանդամ վերադարձան, և նրանց, որ դեռ թշնամու ճիրաններում են, մենք նրանց բոլորին կյանք ենք պարքտ ու միակ բանը, որ կարող ենք անել փոխհատուցելու համար, նրանց կիսատ թողած գործն ավարտին հասցնելն ու մեր ապագա սերունդներին հայրենիք փոխանցելն է: Չուրանանք ու չմոռանանք` ինչի համար կռվեցին ու զոհվեցին մեր տղերքը:

Ուզում ենք, որ մեր անմար լույսերից ևս մեկին ճանաչեք. Վահե Արթուրի Թևոսյան:

Մեր հերոս Վահեն դիպուկահար էր: Ծնվել է 1999 թվականին Էջմիածնի շրջանի Ոսկեհատ գյուղում: Սովորել է Գևորգյան ճեմարանում: Սակայն ժամանակն էր պարտքը տալ հայրենիքին և Վահեն զորակոչվում է հայոց բանակ և ծառայության անցնում Մարտունի 3 զորամսում:

Ու սեպտեմբերի 27-ը ազդարարում է անիծված 44-օրյայի սկիզբը…

Հերոս Վահեն հենց առաջին ժամերից ոտքի է ելել ու կենաց-մահու պայքար մղել թշնամու դեմ: Դիրքերում կռվում էր հարազատ եղբոր հետ միասին: ԵՎ այդ անիծված օրը՝ հոկտեմբերի 12-ին, Հադրութը պաշտպանելիս միասին էլ ընկնում են եղբայները՝ կյանքը տալով հանուն հայրենիքի:

Փա՛ռք Ձեզ, հերոսնե՛ր, հավերժ շնորհակալ և պարտական ենք: