Հոգատար ՀԱՅ բժիշկը․ նրա նման դատական բժիշկ դժվար թե գտնեն թուրքերը

Դատական բժիշկ Սերովբե Վիչենյանի կյանքի մասին է այս հոդվածը։ Մեր հայրենակիցը ծնվել է Կ. Պոլսում, նախնական կրթությունը ստացել է հայկական դպրոցում: Իսկ միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո, 1834 թ. մեկնել է Փարիզ և ընդունվել համալսարանի բժշկական ֆակուլտետ: Ավարտելուց հետո տեղափոխվել է Իտալիա, որտեղ բժշկի կոչում ստանալուց հետո վերադարձել է Փարիզ և երկու տարի կատարելագործվել ուրոլոգիայի մեջ:

Որոշ ժամանակ աշխատել է Անգլիայի և Իտալիայի բժշկական ուսումնական հաստատություններում, որտեղ մեծ հեղինակություն է ձեռք բերել: 1846 թ.-ից շուրջ 30 տարի ղեկավարել է Կ. Պոլսի դատական բժշկության ամբիոնը: Նկատի ունենալով օտար լեզուների նրա կատարյալ իմացությունը և բժշկագիտական ծավալուն ու բազմակողմանի գիտելիքները՝ 1849 թ. Սերվիչենին հրավիրել են Կ. Պոլիս, որտեղ նա ստանձնել է ֆրանսերեն լույս տեսնող «Արևելքի բժշկական թերթի» գլխավոր խմբագրի պաշտոնը:

Նա Կ. Պոլսի բժշկական ընկերության հիմնադիրներից է և զգալի աշխատանք է կատարել ընկերության գործունեությունն աշխուժացնելու ուղղությամբ, եղել է քաղաքային բժշկական բարձրագույն խորհրդի նախագահ, Ազգային ժողովի անդամ, մասնակցել է Ազգային սահմանադրության նախագծերի և տարբերակների մշակման աշխատանքներին: Սերվիչենը իր ծառայությունների համար կառավարության կողմից արժանացել է մեծարման՝ պարգևատրվելով «Մեջիդիե», «Օսմանիե», «Նիշանը իֆթիհար» շքանշաններով: