Ի՞նչ էին կորցրել ՀՍԿԱՆԵՐԸ Հայաստանում․ հայ և վրաց գյուղացիները վստահ են, որ այդ ամենն իրական է

Հայաստանի հնագույն ավանդապատումները վկայում են, որ հայերը հսկաների սերունդներ են․հայոց նահապետ Հայկը և նրա տոհմը նույնպես հսկաներ են եղել։ Այդ մասին դեռ 5-րդ դարում իր «Հայոց պատմության» մեջ գրում էր պատմահայր Մովսես Խորենացին։

Հնագույն այս ավանդապատումների ճշմարտացիությունը հաստատող բազմաթիվ փաստեր կան։ Հայաստանի և Վրաստանի բազմաթիվ գյուղերի բնակիչներ համոզված են, որ վաղ անցյալում այստեղ հսկաների քաղաքներ են եղել, գտնվել են նաև նրանց բազմաթիվ գերեզմանները։

Հին հայկական ձեռագրերում նշվում է, որ հսկա Հայկ Նահապետի որդին՝ Արմենակը, քաղաք է կառուցել Արագած լեռան լանջին․այժմյան մայրաքաղաքից այն ընդամենը մեկ ժամվա ճանապարհի վրա է։ Այնտեղ` 1750 մետր բարձրության վրա է գտնվում Լեռնարոտ գյուղը։

Դրա բնակիչները պատմեցին, որ լեռան բարձունքում շատ հին գերեզմանավայրեր կան։ Գանձեր որոնողները վերջերս բացել էին դրանցից մեկը։ Հայտնի չէ՝ այնտեղ իսկապես ոսկի հայտնաբերել են, թե ոչ, բայց նման դեպքերում սովորաբար ոսկորները տեղում են թողնում։ Գուցե պարզվի, որ դրանք հսկաների մնացորդնե՞ր են։ Այս լքված վայրերում միայն հովիվների կհանդիպեք։ Արմեն Պետրոսյանի հոդվածից։