Անվանի ՀԱՅԸ, ում անվանել են «Բարի, կիրթ և հաճելի» մարդ․ Առանց նրա հիմա Ռուսաստանում գրադարան չէր լինի

Հայ պալատական տոհմի ներկայացուցիչ Իվան Դելյանովի մասին կարելի է անվերջ խոսել։ Նա Ռուսաստանում գրադարնների ստեղծման նախահայրն է։ Ժամանակակիցները, որոնք շատ բացասական են տրամադրված եղել, բնութագրել են նրան որպես մեղմ մարդու, որը մշտապես անհանգստացել է բազմաթիվ, նույնիսկ անծանոթ մարդկանց համար։ Նրան համարել են մարդ, որը կամ ընդունակ չէ ինքնուրույն և սկզբունքային արարքների կամ վախենում է դրանցից։

Ահա հայտնի կոմս Սերգեյ Վիտեի խոսքերը. «Դելյանովը շատ հաճելի, բարի մարդ է եղել, և նրան խորթ չեն եղել ժողովրդական լուսավորության հարցերը։ Կիրթ մարդ է եղել, երբեք ոչ մի կտրուկ բան չի արել, միշտ խուսավարել է` հետևելով այն ուղղությանը, որն այդ ժամանակ գերիշխող է եղել, այն է` կոմս Դմիտրի Տոլստոյի ուղղությանը։ Ընդհանրապես նա խուսավարում էր բոլոր ուղղություններով»։

Իվան Դելյանովն անձնական հարուստ գրադարանի գրքերը կտակել է Պետերբուրգի համալսարանին և վարժարանին, իսկ հազվագյուտ գրքերը` Հանրային գրադարանին և Մոսկվայի Ռումյանցևսկայա թանգարանին։ «Բարի և հաճելի» մարդուն թաղել են Պետերբուրգի հայկական գերեզմանատանը։

Ռուբեն Գյուլմիսարյանի հոդվածից։