«Մինչև հիմա նախատում եմ ինձ դրա համար». Ինչո՞ւ էր իրեն մեղադրում անվանի հայ լողորդը

Այս պատմության մասին շատ անգամ է խոսվել։ Հարցազրույցների ժամանակ լողորդ Շավարշ Կարապետյանն ամեն անգամ վերապրել է Երևանում տեղի ունեցած սարսափելի դեպքը։ Ամեն անգամ իր հերոսության մասին խոսելիս նա անպայման հիշել է՝ ինչպես է հերթական անգամ սուզվել ու մարդու փոխարեն տրոլեյբուսի նստարան դուրս բերել ջրից։ «Մինչև հիմա նախատում եմ ինձ դրա համար. այդ նստարանի փոխարեն մեկին էլ կարող էի փրկել», — կրկնում է նա, ուներողություն խնդրում անհայտ, չփրկված մարդկանցից։

Ի դեպ, հնարավոր է` այն ժամանակ Շավարշ Կարապետյանը ոչ թե քսան մարդու է փրկել, այլ ավելի շատ․ հնարավոր է՝ ոմանք բժշկական օգնության կարիք չեն ունեցել ու կարողացել են ինքնուրույն հեռանալ։

Բոլորին է հայտնի, թե Կարապետյանը քանի անգամ է լողի ԽՍՀՄ, Եվրոպայի ու աշխարհի չեմպիոն դարձել։ Հայտնի են նաև նրա համաշխարհային տասնմեկ ռեկորդները։ Կարապետյանը Երևանից Մոսկվա գնաց 1993 թվականին։ Ռուբեն Գյուլմիսարյանի հոդվածից։