ԽԱՉԱՏՐՅԱՆՆԵՐԻ տոհմից ևս մի ՀԱՆՃԱՐ. ճանաչու՞մ եք ԼԵԳԵՆԴԱՐ ՀԱՅ կոմպոզիտորին, ով Աֆրիկայի 2 պետությունների ՀԻՄՆԻ ՀԵՂԻՆԱԿՆ է

Խաչատրյաններ. տոհմ, որը հայ ազգին ու աշխարհին է տվել փառավոր երաժիշտներ, կոմպոզիտորնե՝ լեգենդար Արամ Խաչատրյան, հայկական դրամատիկական ստուդիայի հիմնադիր Սուրեն Խաչատրյան և բազմաթիվ հայ տաղանդավոր անուններ: Ահա այս հոդվածում ուզում ենք խոսել ևս մեկ փառավոր Խաչատրյանի մասին:

Կարեն Սուրենի Խաչատրյանը հայազգի կոմպոզիտոր է, թատերական գործիչ, ռեժիսոր: Ծնվել է  1920 թ-ին Մոսկվայում հայկական դրամատիկական ստուդիայի հիմնադիր Սուրեն Խաչատրյանի և Սառա Դունաևա-Խաչատրյանի ընտանիքում։

Գեներն իսկապես իրենն ասում են, Կարեն Խաչատրյանը Արամ Խաչատրյանի եղբորորդին է: 1950 թվականին ավարտել է Մոսկվայի կոնսերվատորիայի ստեղծագործական բաժինը, 1952 թվականին՝ ասպիրանտուրան։

Հիմնական ստեղծագործություններն են ջութակի և դաշնամուրի համար, թավջութակի և դաշնամուրի համար սոնատները, երեք գործողությունով Չիպոլինո բալետը (1974)։ Գրել է բալետ («Չիպոլինո», 1972 թ., ՍՍՀՄ պետական մրցանակ, 1976), օպերետ («Պարզ աղջիկը», բեմադրվել է 1959 թ.), օրատորիա («Պատմության մի ակնթարթ», 1971 թ.) և այլն։ Կարեն Խաչատրյանի գրչին են պատկանում նաև երկու աֆրիկյան պետությունների՝ Զանզիբարի (1964 թ-ից Տանզանիայի կազմում կիսանկախ հանրապետություն) և Սոմալիի հիմները։

Պարգևատրվել է 

  • 1976 թ-ին «Չիպոլինո» բալետի բեմադրման համար արժանացել է ԽՍՀՄ պետական պարգևի
  • 1981 թ-ին արժանացել է ՌՍՖՍՀ-ի ժողովրդական արտիստ կոչմանը,
  • 1995 թ-ին պարգևատրվել է Ռուսաստանի դաշնության Բարեկամության շքանշանով
  • 1999 թ-ին արժանացել է Մոսկվայի քաղաքապետի մրցանակին,
  • 2000 թ-ին պարգևատրվել է Ռուսաստանի դաշնության Պատվո շքանշանով
  • 2007 թ-ին պարգևատրվել է Ռուսաստանի դաշնության Հայրենիքի համար մատուցած ծառայության IV աստիճանի շքանշանով
  • 2011 թ-ի մարտի 6-ին ստացել է Ռուսաստանի դաշնության նախագահի պատվոգիր