«Կիլիկիա» երգի խոսք խոսքերի հեղինակը, ով հայտնի բժիշկ է թուրքիայում․ «Նա դեղատոմսից շատ գիրք է գրել»

Մեր հայրենակից Նահապետ Ռուսինյանը ծնվել է Կեսարիայում: Բժշկական կրթությունն ստացել է Փարիզում: 1850-1860 թթ. աշխատել է Բաբը Սերասքերի հիվանդանոցում: 1856թ. ընտրվել է Կայսերական բժշկական ընկերության անդամ, եղել է La gazette Medicale d’ Orient թերթի խմբագիր:

Ռուսինյանը բժշկական ուսումնարանում դասավանդել է ֆրանսերեն և փիլիսոփայություն, նաև բժշկական բարոյագիտություն: Նահապետ Ռուսինյանը ճանաչված էր նաև որպես բանաստեղծ, թարգմանիչ և իրավաբան: Նրա գրչին է պատկանել հայոց մեջ մեծ տարածում գտած և սիրված «Կիլիկիա» քնարական երգի խոսքը:

Ն. Ռուսինյանը արևմտահայերի սահմանադրության հայրերից մեկն է, արևմտահայ գրական աշխարհաբարի ջատագով և «արմեներենի» հեղինակը: Համայնքի գործերով շատ զբաղված լինելու պատճառով նրա մասին ասվել է, թե «Նա դեղատոմսից շատ գիրք է գրել»: Իր իմաստասիրական ըմբռնումներն ամփոփել է ֆրանսերեն լեզվով գրված «Փիլիսոփայություն» դասագրքի մեջ: