Կոնյակի վարպետի մասնագիտական գաղտնիքը, որի հետևքից Հայաստան էին գալիս աշխարհի տարբեր ծայրերից

Մարգար Սեդրակի Սեդրակյանն ապրել է 66 տարի՝ կես դարը ստեղծելով կոնյակներ, որոնցով հիրավի հպարտանում է Հայաստանը, և բոլոր շանսերն ունի շարունակել հպարտանալու, եթե նոր ժամանակները չթելադրեն իրենց պայմանները, ու այդ գանձերը չմոռացվեն և ցրիվ չգան։

Դրանք տարիներ էին, երբ ամբողջ հսկա երկիրներն հմայված էին հայկական կոնյակով, Երևանի կոնյակի գործարան են ժամանել պրոֆեսիոնալ համտես անողներ բոլոր շրջաններից, որպեսզի սովորեն նույնպիսի կոնյակ պատրաստել։ Ժամանել են ամենալուրջ արտադրողներ, բայց, միևնույն է, կոնյակը նույն կերպ չի ստացվել։

Նրանք ինչ ասես տարել են Հայաստանից՝ տակառների համար փայտ, տակառներ, նույնիսկ մի անգամ Սեդրակյանի սիրելի աղբյուրից՝ Կաթնաղբյուրից, ջուր են տարել Վրաստան։ Ոչինչ չի օգնել, ստացել են լավ կոնյակներ, նույնիսկ գերազանց, բայց  ինչ-որ բան պակասել է։ Անկասկած, Սեդրակյանն ունեցել է իր մասնագիտական գաղտնիքները, դրանք չէին կարող չլինել, նա թաքցրել է դրանք՝  միգուցե հայտնելով միայն իր ամենանվիրված և մտերիմ աշակերտներին։ Ռուբեն Գյուլմիսարյանի հոդվածից։