«Կարեն Դեմիրճյանը հրահանգեց` Բաղրամյանին համոզիր, որ մտնի «Սարալանջի» մետրո, հետո այն կոչվելու է նրա անունով, մարդու չասես». հայտնի լուսանկարի պատմությունը

Պատմական լուսանկարի հեղինակը Մարտին Շահբազյանն է: Նա հետաքրքիր մանրամասներ պատմեց այն դրվագի մասին, որը պատկերված է լուսանկարում։

«Բաղրամյանը հաճախ էր մեկ-երկու շաբաթով գալիս Հայաստան։ Այն ժամանակ Կարեն Դեմիրճյանը Կենտկոմի առաջին քարտուղարն էր։ Նա ինձ ասաց` Բաղրամյանն ուր գնա, պետք է նկարես, որ պատմություն հավաքենք։ Կարեն Սերոբիչը հրահանգեց նաև` Բաղրամյանին համոզիր, որ մտնի «Սարալանջի» մետրո, այն հետագայում կոչվելու է նրա անունով, մարդու չասես»,–պատմեց Մարտին Շահբազյանը։

Տեղեկացնենք, որ «Մարշալ Բաղրամյան» մետրոյի կայարանը բացվել է 1981 թվականի մարտին` ճարտարապետներ Կնտեղցյանի և Զուրաբյանի նախագծերով։

Աղբյուրը՝ Armtumar-Արմտումար