Մեր ԱՄԵՆԱՀԱՅԿԱԿԱՆ պարերի կատարողն ու ՀԽՍՀ վաստակավոր արտիստը. ՆՐԱ «Սարդարապատ» պարը փայթեցրել է աշխարհի ավելի քան 40 երկրների բեմերը

 «Երբ էմոցիոնալ ինքնարտահայտման մեկ պոռթկումով բեմ է մտնում  և տարածում ձեռքերը, թվում է, թե նա իր գրկում է կրում ողջ Հայաստանը»

Հայ պարող, պարուսույց ՀԽՍՀ վաստակավոր արտիստ, մեր ամենահայկական ու հայրենասարական պարերի հայրը՝ Սուրեն Վարազդատի Չանչուրյանը, ծնվել է 1937 թվականի սեպտեմբերի 23-ին Լենինականում:

1952 թվականին ավարտել է Երևանի պարարվեստի ուսումնարանը։ 1958 թվականից եղել է Հայաստանի պարի պետական անսամբլի մենակատար, 1993-2005 թթ՝ գեղարվեստական ղեկավար։

Առանձնանում են «Կինտոներ», «Սարդարապատ», «Ղանթար» և այլ պարերի՝ Սուրեն Չանչուրյանի կատարումները։ Բեմադրել է «Ով Հայոց աշխարհ», «Ցնծության պար», «Սայաթ-Նովա» պարերը։ Անսամբլի հետ ելույթներ է ունեցել 40-ից ավելի երկրներում։

Պարգևատրվել է

  • ՀԽՍՀ վաստակավոր արտիստ, 1973 թ.
  • Մովսես Խորենացու մեդալ, 2001 թ.
  • «Վարպետ» ոսկե մեդալ, 2007 թ.