Խոլերայի դեմ պայքարող ՀԱՅ բժիշկը, ով ստացել է փաշայության աստիճան

Մեր հայրենակից Ստեփան փաշա Ասլանյանը ծնվել է Կ. Պոլսում, որտեղ էլ ստացել է միջնակարգ կրթությունը: Ավարտել է Ազգային ճեմարանը, իսկ հետո՝ նոր բացված Ռազմաբժշկական բարձրագույն դպրոցը: Չորս շրջանավարտների հետ միասին Ս. Ասլանյանին գործուղել են Վիեննա՝ կատարելագործվելու:

Քննությունը հաջողությամբ հանձնելուց հետո պաշտպանել է ատենախոսություն, ստացել Վիեննայի համալսարանի դոկտորի վկայագիր: 1848 թ. վերադարձել է Պոլիս, որտեղ մասնակցել է քաղաքում բռնկված խոլերայի համաճարակի դեմ կազմակերպված աշխատանքներին, այնուհետև՝ նշանակվել զինվորական հոսպիտալի բժիշկ:

1858-1870 թթ. ղեկավարել է վիրաբուժության ամբիոնը՝ իրեն դրսևորելով որպես տաղանդավոր դասախոս և մանկավարժ: Եղել է կրթության ընդհանուր տեսուչ, 1869 թ. հիմնադրել է Սկյուտարի բժշկական ընկերությունը: Ասլանյանը ստացել է փաշայության աստիճան և ընտրվել Առողջապահության գերագույն ժողովի անդամ: Պարգևատրվել է առաջին կարգի «Մեջիդիե» շքանշանով: