Կյանքը պատերազմների մեջ ապրած ՀԱՅ զինվորականը․ նրա հրամանատարության տակ հրաձգային մի ամբողջ գունդ էր

Անհնար է չխոսել հայ հրամանատարների ու զինվորականների մասին։ Նրանք բոլորն էլ այնպիսի կյանքի ուղի են կերետել, որը նույնիսկ դա զարմացրել է հայտնի ռուս գերեներալներին։ Հերոսների պակաս երբեք էլ Հայաստանը չի ունեցել։ Այս հոդվածում խոսելու ենք Հմայակ Բաբայանի մասին։

Հմայկաը խնվել էր Կարսի մոտ գտնվող գյուղերից մեկում։ Նա պատերազմ էր գնացել կամավոր, բայց ինչպես պարզ դարձավ հետո, դա մի ամբողջ կյանք էր տևելու։ 16 տարեկանում Բաբայանը համալրեց ցարական բանակի շարքերը, որը մեկ տարի անց դադարեց գոյություն ունենալ, և Սարդարապատի մոտ նա արդեն որպես Հայաստանի զինվոր էր կռվում։

Միայն այն հանգամանքը, որ Հմայակն այդ հերոսական մարտերի ժամանակ չափազանց երիտասարդ էր և հրամանատարական պաշտոններ չէր զբաղեցնում, մի քանի տարի անց նրան փրկեց բռնաճնշումներից, որոնք բաժին հասան Սարդարապատի և Բաշ Ապարանի հրամանատարներին ու հերոսներին, օրինակ` Քրիստափոր Արարատյանին և Մովսես Սիլիկյանին։

1920 թվականից Հմայակը կարմիրբանակային դարձավ, մի քանի ռազմական դպրոց ու ուսումնարան ավարտեց, ծառայեց հայկական 76-րդ լեռնահրաձգային դիվիզիայում։ Իսկ Հայրենական պատերազմի առաջին օրերից իր հրամանատարության տակ գտնվող հրաձգային գնդի հետ հայտնվեց մարտերի կիզակետում։ Ռուբեն Գյուլմիսարյանի հոդվածից։