Անվանի ՀԱՅ ռեժիսոր, ով նկարահանել է մի շարք արժեքավոր ֆիլմեր և տեսահոլովակներ. նա նաև համագործակցել է Արամոյի և Էմմա Պետրոսյանի հետ

Ռեժիսոր Գարիկ Մաշկարյանը ծնվել է 1966թ. մայիսի 28-ին Երևանում:

1983թ. ավարտել է Երևանի Պ.Լիսիցյանի անվան թիվ 34 միջնակարգ դպրոցը: 1983-90թթ սովորել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի մեխանիկական բաժնում: 1989-91թթ սովորել է Երևանի պետական Կամերային թատրոնի ստուդիայում:

1975-82թթ հաճախել է երաժշտական դպրոցի դաշնամուրային բաժին: 1976-79թթ երգել է «Поющие ручейки» մանկական համույթում: 1995-2000թթ աշխատել է գովազդային ընկերություններից մեկում` որպես ռեժիսոր:

Աջից` Սամվել Դանիելյան

Նկարահանել է «Հարսնացուն Ջերմուկից» (1997թ., Սուրեն Բաբայանաի հետ համատեղ), «Մեծապատիվ մուրացնանները» (1998թ., սցենարի համահեղինակ), «Կիրակնօրյա այցելու» (2001թ.), «Երևան յան» (2003թ.), «Նուռ» (2004թ.), «Ճանապարհ դեպի հաղթանակ», «Մարտին Վարդազարյան», «Մեր քաղաքապետը» (2007թ.), «Հայկական ջազի պատմությունը», «Սպարտակ», «Պատվիրան» (2008թ.), «Տաքսի էլի լավա»` «Քարացած Մեղեդի» (2008-2009թթ), «Մեղեդի» (2010թ.) ֆիլմերը:

Մարիամ Դավթյանի հետ

Եղել է Արամոյի, Էմմա Պետրոսյանի «Երանի», «Պառավ Յարս» և «Էստոնական» տեսահոլովակների ռեժիսորը: Որպես ռեժիսոր` հանդես է եկել հեռուստահաղորդումներում` «Վերադարձ դեպի ապագա», «Մենք», «ՀՀ դեսպաններ», «Հայկական տարբերակ», «Սիթի դրայվ»:

Վասիլ Սարգսյանի հետ

2005-06թթ եղել է «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության գլխավոր ռեժիսորը: 2010-11թթ նկարահանել է «Ներիր ինձ», «Սադրանք», «Եդեմի գախտնիքները» հեռուստասերիալները: