Ինչպե՞ս հայ կինը հաղթեց ՊԱՐՍԻԿ փահլևանին․ ՏԱՎՐՈՍՅԱՆ ավանդազրույց․

Տավրոս գյուղում պահպանվել է մի գեղեցիկ ավանդազրույց. ասում են՝ սովորություն է եղել, որ հայ եւ հարեւան պարսիկ փահլեւանները կամ հսկաները ձեռնամարտի կամ կոխի են բռնվել: Մի օր հերթական անգամ Իրանից գալիս են փահլեւաններ եւ հյուրընկալվում հայկական տներից մեկում:

Հյուրասիրության ժամանակ պարսից հսկաներից մեկը հյուրընկալող հայ կնոջը դիմում է, ասելով` գնա ու կանչի իրենց գյուղի փահլեւաններին: Եվ երբ հայ կինը տեղից վեր է կենում, կանգնելու ժամանակ հենվում է պարսիկ փահլեւանի ոտքին:

Այնքան ուժեղ է լինում այդ հայ կինը, որ պարսիկ հսկայի ոտքը ջարդվում է: Այստեղ պարսիկ փահլեւանները հասկանում են, որ եթե հայ կինն է այսքան ուժեղ, ապա տղամարդ-փահլեւանները ինչպիսին կլինեն, ու առանց մենամարտելու` հեռանում են: