Գիտե՞ք՝ ինչպես է կոչվում Զեյթունի ավանդական խոհանոցի յուրահատուկ ՁՎԱԾԵՂԸ. ուտեստներ, որոնց բաղադրատոմսն արժե իմանալ

Ստորև Ձեզ ենք ներկայացնում Սոնա Թաշչյանի բաղադրատոմսերից մի քանիսը:

Ակնի խոհանոցից ԽԱՎՈՒՐՄԱՅՈՎ ՓԼԱՎ.
տհալ — ղավուրմայի միսը կտրատել, ավելացնել մանրացված սոխ, տապակել ինքն իր յուղով, համեմել կարմիր ու սև պղպեղով, խառնել 1 բ․ խոշոր կորկոտ և 2 բ․ ջուր, եփել մարմանդ կրակով, մինչև որ ջուրն ամբողջությամբ ներծծվի։

 ԽԱՎՈՒՐՄԱՅՈՎ ՓԼԱՎ

 

***
Զեյթունի ավանդական խոհանոցում կա յուրահատուկ մի ձվածեղ, կոչվում է ՋՈՒՂԴՈԿ ՏԱՊԿԻԼՕ.

հարել ձուն մի մի քիչ ալյուրով, տաք յուղի վրա լցնել, տապակել երկու կողմն էլ, նույն յուղի մեջ տապակել մանրացված ջուղդոկը (=պաստեղը) և մատուցել միասին։

 ՋՈՒՂԴՈԿ ՏԱՊԿԻԼՕ

 

***
Այնթապի ավանդական խոհանոցում կա մի յուրահատուկ նախաճաշի հյուրասիրություն․

ՄԱՄՈՒՆԻՅԵ պատրաստվում է մանրաձավարով և մատուցվում լավաշի ու թել պանրի ընկերակցությամբ։
1 բ․ մանրաձավարը 2 ճ․գ․ յուղով բովել, ավելացնել
5 — 6 բ․ ջուր և 1 — 1․5 բ․ շաքարավազ, ըստ նախասիրության․ եռացնելիս մեջը դարչինի փայտիկ դնել։ խառնելով եռացնել մոտավորապես 5 րոպե, հետո կափարիչը փակել, թողել գոլանա, ընթացքում յուղը կբարձրանա երեսին․ մատուցելուց խառնել մամունիյեն։ յուրաքանչյուրը իր ափսեի մեջ լցնում է, խառնում թել պանիր և ճաշակում լավաշով։

ԷՐԳՐԻ ԱՎԱՆԴԱԿԱՆ ԽՈՀԱՆՈՑ Armenian cuisine
ՄԱՄՈՒՆԻՅԵ

Աղբյուրը՝ www.hayagitaran.am: