Ծնունդով վանեցի ՎԱՐՊԵՏԸ, ում շնորհիվ աշխարհն ընդունեց, որ հայկական կոնյակը ֆրանսիականի արժանի մրցակից է

Հայ կոնյակագործ, ՀԽՍՀ վաստակավոր ինժեներ Մարգար Սեդրակյանի մասին լեգենդներ են պտտվում։ Նրա շնորհիվ Հայաստանում ընդարձակվեցին կոնյակագործության ծավալները, նոր տարածքներ հատկացվեցին խաղողի հումքի մշակման և մթերման համար։ Նրա ստեղծած բարձր որակի կոնյակների շնորհիվ ամբողջ աշխարհը ճանաչեց, որ հայկական կոնյակը ֆրանսիականի արժանի մրցակից է։

Սեդրակյանը ծնունդով Վանից էր, երբեք չէր մոռանում հարազատ վայրերը, աղջկան անվանել էր Վանուհի։ 1915թ-ին 8 տարեկան Մարգարին կազակները գտել են հենց իր ծնողների դիակների մոտ և որբանոց հանձնել։ Սեդրակյան ազգանունը տվել են հոր անունից, իրականում ազգանունը, ամենայն հավանականությամբ, Հովհաննիսյան է եղել։

Ասում են՝ վանեցիները մի քիչ ժլատ են և ծածկամիտ։ Մարգարը չի կիսվել իր գաղտնիքներով, բայց գաղտնիքներից մեկն ամեն առավոտ ծագել է իր սիրելի Հայաստանի երկնքում։ Հայկական կոնյակի 12 տեսակները (առնվազն)՝ «Հոբելյանականից» մինչև «Վասպուրական»,  Մարգար Սեդրակյանի կողմից շշալցված հայկական արև են։ Ռուբեն Գյուլմիսարյանի հոդվածից։