«Հենց սա ստիպեց մի շարք գիտնականներին իմ թեկնածությունն առաջադրել, և ես դարձա նախագահ». գիտե՞ք, թե որ ապացույցից հետո Վիկտոր Համբարձումյանը դարձավ ԳՄՄԽ-ի նախագահ

Իր «Կյանքի դրվագներ» հուշագրությունում Գիտական Միությունների Միջազգային Խորհրդի նախագահ ընդունվելու մասին Համբարձումյանը գրում է․

…Մինկովսկին, որը համագործակցում էր Բաադեի հետ, ենթադրում էր, որ գալակտիկաների ուժեղ ռադիոճառագայթումը առաջանում է երկու գալակտիկաների բախման հետևանքով։ Այս տեսակետը արդեն տարածվել էր, և «բախման տեսության» մասին հարյուրավոր հոդվածներ էին լույս տեսել և՛ Խորհրդային Միությունում և՛ հատկապես արտասահմանում։

Քննելով այս հարցը՝ ես համոզվեցի, որ բախումների տեսակետը ոչ մի կապ չունի իրականության հետ, և ինձ հաջողվեց ժխտել այս տեսակետը։ Քանի որ «բախման տեսությունը» արդեն շատ էր տարածված, դրա ժխտումը մեծ տպավորություն գործեց ոչ միայն աստղագետների, այլև հարակից գիտությունների ներկայացուցիչների վրա։ Գալակտիկաների բախումների մասին ինչքա՜ն էին խոսել գիտաժողովներում և ամսագրերում։ Բայց պարզվեց, որ բախման տեսությունը սխալ է։

Միկկովսկու ջանքերը, գոնե առանձին գալակտիկաների նկատմամբ պաշտպանելու բախման տեսակետը, ապարդյուն անցան։ Այս բոլորը հիմք ծառայեց մի շարք գիտնականների համար, որ իմ թեկնածությունն առաջադրեն Գիտական Միությունների Միջազգային Խորհրդի (ICSU) նախագահի պաշտոնի համար։ Նախագահի պաշտոնում ընտրվեցի 1968 թ. Փարիզում