«Եթե ես մնայի, ապա սարսափելի աղմուկ կբարձրացնեի»․ Մի դեպք Արամ Խաչատչյանի կյանքից․ ինչո՞ւ էր նա զայրացած դուրս եկել դահլիճից

Ձեզ ենք ներկայացնում հետաքրքիր պատմություններ ու փաստեր մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի մասին։ Ստորև ներկայացված նկարում Խաչատրյանն է իր ամառանոցի բակում: 1955 թվականի լուսանկար:

Մի անգամ Երևանում բեմադրվում էր «Սպարտակ» բալետը: Նվագախումբը ղեկավարում էր Յա. Ոսկանյանը: Սակայն, առաջին գործողության կեսից Խաչատրյանն անսպասելիորեն վեր կացավ և լքեց դահլիճը: Գործողությունն ավարտվեց, իսկ կոմպոզիտորը դեռևս չկար: Որոշ ժամանակ անց նրան գտան դրսում՝ օպերային թատրոնից ոչ հեռու:

«Եթե ես մնայի, ապա սարսափելի աղմուկ կբարձրացնեի», — սրտանց ասաց Խաչատրյանը: «Իսկ ինչ էր պատահել, չէ՞ որ հիանալի էր բեմադրությունը, նվագախումբը…» հարցին կոմպոզիտորը պատասխանեց. «Նրանք իմ երաժշտությունից կրճատեցին 4 ամբողջ տակտ»:

Չնայած ունկնդիրները խաչատրյանական երաժշտության փոքրիկ հատվածի «կորուստը» չէին էլ նկատել, այնուամենայնիվ նշված փաստը խիստ զայրացրել էր հեղինակին, որը շատ կարգապահ երաժիշտ էր և չափազանց պահանջկոտ էր կատարողների հանդեպ:

Խաչատրյանը կենդանիներ շատ էր սիրում: Գերմանիայում նրան արքայական պուդել են նվիրում, կոմպոզիտորը նրա անունը դնում է Լյադո (ըստ լյա և դո նոտաների): Կոմպոզիտորը միշտ զբոսնում էր Լյադոյի հետ, կերակրում, խաղում նրա հետ: Շան հանդեպ տածած սիրո մասին է վկայում Խաչատրյանի «Լյադոն լուրջ հիվանդացել է» պիեսը` նվիրված շանը: