ԱՐՑԱԽՅԱՆԻ ՀԵՐՈՍ, ով գնաց հետ բերելու ադրբեջանցիներին գերի ընկած հորն ու որդուն, վերջում քաշեց նռնակի օղակն ու իր հետ տարավ թշնամու զինվորներին

Արցախյան ազատամարտը հայ ժողովրդի պատմության ամենահերոսական և ամենաարյունալի էջերից մեկն է: Մեր հերոսները գիտակցաբար գնացին մահվան, որ հայոց աշախրհի ազատություն բերեն, որ հայ ժողովրդը ստիպված չլիներ թուրքի լծի տակ լինել: Մենք այսօր պարտավոր ենք ճանաչեք այն տղերքին, ովքեր գիտակցված զոհեցին իրենց կյանքը՝ սուրբ նպատակի համար:

Մուշեղ Յուրիկի Մկրտչայնը ծնվել է 1970 թվականի սեպտեմբերի 17-ին ՀԽՍՀ Գորիսի շրջանի Քարահունջ գյուղում: 1977-1985 թվականներին սովորել է Քարահունջի՝ նախկինում հեղափոխական Եգոր Սևյանի անվան միջնակարգ դպրոցում:

1985-1987 թվականներին սովորել է Գորիսի պրոֆտեխուսումնարանում: 1988 թվականին դեկտեմբերին զորակոչվել է Խորհրդային բանակ և ծառայել Աֆղանստանի և Տաջիկստանш սահմանին՝ որպես կալանավորների հսկիչ: 1990 թվականին զորացրվել է և վերադարձել հայրենի գյուղ՝ Քարահունջ։

1991 թվականին կամավոր գրվել է հայ ազգային ազատագրական շարժմանը: 1992 թվականի մարտի 16-ին, Կուբաթլուի շրջանի սահմանին՝ Լալազարի կամրջի մոտ, մարտական առաջադրանք կատարելու ժամանակ՝ հետ բերելու ադրբեջանցիներին գերի ընկած հորն ու որդուն, որոնք օրեր առաջ գերեվարվել էին գյուղատնտեսական աշխատանքներ կատարելիս, մարտական իր ընկերների՝ Կարեն Բաղդասարյան, Արայիկ Մկրտչյան, Կարեն Մինասյան, որոնք բոլորն էլ զոհվում են, Մուշեղը, արդեն ոտքից վիրավոր, որպեսզի գերի չընկնի ազերիներին, քաշում է նռնակի օղակը և նետվում հակառակորդի վրա:Միայն ութ օր հետո հակառակորդը համաձայնվում է հետ տալ տղաների դիերը։

1992 թվականի մարտի 25-ին հայրենի Քարահունջ գյուղում Մուշեղին հողին են հանձնում: Հետմահու պարգևատրվել է «Արիության համար» շքանշանով։