Աշխարհահռչակ ՀԱՅ գործարար, ով իր ողջ ջանքերն ու գումարները ուղղում է ՀԱՅՐԵՆԻՔԻ օգնությանը. հենց ՆԱ է եղել է «ԿԱՍԿԱԴ»-ի վերանորոգման հովանավորը

Գործարար և բարեգործ, «Գաֆեսճյան Ընտանիք» հիմնադրամի և «Գաֆեսճյան թանգարան» հիմնադրամի (ԳԹՀ) հիմնադիր Ջերարդ Գաֆեսճյանը իր հայ ժողովրդի մեծ բարեկամներին ու նվիրյալներից մեկն է, ում բոլորս պարտավոր ենք ճանաչել: Ջերարդ Լևոնի Գաֆեսճյանը ծնվել է 1925 թվականին, Նյու Յորքի Բրուքլին թաղամասում։ Ծնողները Միացյալ Նահագներ են ներգաղթել 1915 թվականի Հայոց ցեղասպանության ժամանակ։

Մասնակցել է Երկրորդ Համաշխարհային պատերազմին Խաղաղ և Ատլանտյան օվկիանոսներում տեղակայված ԱՄՆ-ի Ռազմածովային նավատորմի կազմում՝ ծառայելով «Կորսեր III» զբոսանավի վրա, որը կառուցվել էր 1895 թվականին՝ ավելի ուշ վերածվելով գեոդեզիական հետազոտություններ կատարող ռազմանավի։

1952 թվականին սկսել է մասնագիտական գործունեությունն աշխարհի առաջատար իրավաբանական տեղեկատվության ընկերություններից մեկում՝ West Publishing-ում, որպես իրավական հարցերով խմբագիր։ Ընկերության 100-ամյա պատմության մեջ նա դարձել է առաջին աշխատակիցը, ով մասնաճյուղից տեղափոխվել է Մինեսոտա՝ գլխավոր գրասենյակ, որտեղ ստանձնել է նույն ընկերության մի շարք ղեկավար պաշտոններ՝ ի վերջո դառնալով West Publishing ընկերության գործադիր փոխնախագահ և տնօրենների խորհրդի անդամ։

1996 թվականի հունիսին սկսել է անձնական ներդրումների կառավարումն ու բարեգործական գործունեությունը։ Գաֆեսճյանի բարեգործական ջանքերի հիմնական առաքելությունը հայության բարեկեցությանն աջակցելն է եղել։

Վաշինգտոնում եղել է Հայոց ցեղասպանության թանգարանի հոգաբարձուների խորհրդի անդամ, զգալի նվիրատվություն է կատարել թանգարանին ու ցեղասպանության զոհերի հուշակոթողի կառուցմանը։ 1996 թվականին Գաֆեսճյանը հիմնադրել է «Գաֆեսճյան Ընտանիք» հիմնադրամը։ ԳԸՀ-ի նպատակն է նպաստել հայ ազգի նկրտումներին՝ ցեղասպանության թողած ողբերգական հուշերի բեռը թեթևացնելու գործում։

Ջերարդ Գաֆեսճյանի բարեգործական գործունեության ամենակարկառուն ձեռքբերումը Երևանի գլխավոր ճարտարապետական կառույցներից մեկի՝ Կասկադի վերանորոգումն է եղել, որտեղ 2009 թվականին բացվեց Գաֆեսճյան արվեստի կենտրոնը։ Տարեկան ավելի քան մեկ միլիոն այցելու հյուրընկալող թանգարանը, որ կրում է իր հիմնադրի անունը, այսօր դարձել է քաղաքի կարևորագույն մշակութային կիզակետերից մեկը։ Ցուցադրելով իր մասնավոր հավաքածուն՝ Գաֆեսճյանը նպատակ ուներ արվեստի միջոցով նոր լույս տարածելու հայերի կյանքում։