Ինչպե՞ս փրկվեց Եղիշե Չարենցի հայտնի դիմանկարը ոչնչացումից․ ո՞վ էր իր կյանքը վտանգած հերոսը

Գրականագետ, արվեստաբան Նշան Մուրադյանն է եղել Մարտիրոս Սարյանի «Եղիշե Չարենցի դիմանկարը» հայտնի գործը ոչնչացումից փրկողը: 37-ականների ռեպրեսիայի տարիներին, երբ աշխատում էր գրականության թանգարանում, Պարգևուհի Սիմոնյանի հետ թաքցնում է կտավը չերևացող մի անկյունում:

Ավելի ուշ, երբ կյանքը փոքր-ինչ «հանդարտվում» է, և հայտնի է դառնում այդ իրողությունը, զգացված ու հուզված Սարյանը փորձում է նրան նվիրել նկարը` որպես պարգև: Բայց Նշան Մուրադյանը հրաժարվում է:

Նշենք, որ Նշան Մուրադյանը հայ գրականագետ, քննադատ, բանասիրական գիտությունների դոկտոր է, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1943 թվականից։ Նա ծնվել է Էջմիածնի գավառի (այժմ Արմավիրի մարզի) Մարգարա գյուղում։