Գյուրջիևյան դպրոցը․ ինչպե՞ս էին անցնում դասերն այնտեղ

Գևորգ Գյուրջիևի դպրոցը մյուսներից տարբերում էր մի առանձնահատկությամբ` պարի պրակտիկայով։ Նա որպես ուսմունքի բացահայտման միջոց կիրառում էր վարժություններն ու բալետը։ Գյուրջիևը առեղծվածային մարդ էր։ Նա արմատներով կիսով չափ հայ էր։

Լեգենդար միստիկի աշակերտների թվում էին Մերի Փոփինսի մասին մանկական գրքի հեղինակ Պամելա Թրևերսը, ֆրանսիացի պոետ Ռենե Դոմալը, ամերիկացի նկարիչ Փոլ Ռեյնարդը, հայտնի ամերիկացի հրատարակիչներ Ջեյն Հիփն ու Մարգարետ Անդերսոնը և իրենց ժամանակների համար շատ այլ նշանավոր  անձնավորություններ…

Հետաքրքիր է, որ Գեորգի Իվանովիչը սերում էր Գյուրջիև–Մերկուրովների տոհմից։ Այս տոհմի ներկայացուցիչները Պալեոլոգոսների անմիջական սերունդներ են համարվում։ Իսկ Պալեոլոգոսները Բյուզանդիայի կայսրերի վերջին և առավել երկարակյաց դինաստիան էր, որը կառավարել է երկու դար։ Իսկ հայտնի քանդակագործ Սերգեյ Մերկուրովը, ով ծնունդով նույնպես Գյումրիից էր, մեծն մոգի հորեղբորորդին էր… Լիլիթ Հարությունյանի հոդվածից։