«Նա երդվեց, որ կդառնա վրիժառու ու պահեց իր երդումը»․ ՄԱՐԴ, ում գերեզմանը սրբավայր է դարձել հայության համար

Հայ ազգային-ազատագրական շարժման գործիչ, ֆիդայի Արամ Երկայնյանի հերոսությունը երբեք էլ չի մոռացվի։ 1915 թվականի Հայոց ցեղասպանության ժամանակ նրան հաջողվում է խուսափել տեղահանումից և անցնել Կովկաս։ Երկանյանը 1918 թվականի մայիսին մասնակցել է Բաշ-Ապարանի ճակատամարտին որպես դասակի հրամանատար։ 1921 թվականի ապրիլի 17-ին «Նեմեսիս» գործողության շրջանակներում Բեռլինում Արշավիր Շիրակյանի հետ ոչնչացնում է երիտթուրքական գործիչներ Բեհաէդդին Շաքիրին և Ջեմալ Ազմիին։

Արամի Սամվել անունով նախնին շատ տարիներ առաջ եկել է Խարբերդի վիլայեթի Փշատիկ գյուղից ու բնակվել Էրզրումի Վիլայեթում, որը հետագայում կոչվել է Երկան։ Բարձր հասակի համար Սամվելին կոչում էին Էրգան (Երկան)։ Հետագայում Երկանյանների մի ճյուղը տեղափոխվել է Էրզրում, ուր և 1900 թվականին ծնվել է Արամը։

1911 թվականին պատանի Արամը ձեռքն է վերցնում Վենետիկի Մխիթարյանների հրատարակած պատկերազարդ գիրքը՝ 1894-1896 թվականներ և 1909 թվականի Ադանայի հայկական ջարդերի մասին։ Դիտելով ջարդերի սահմռկեցուցիչ պատկերները՝ նա երդվում է, որ կդառնա վրիժառու, և պահում է իր երդումը։

Ընդամենը 34 տարի ապրեց Արամը, սակայն իր ազգի համար հասցրեց անել ավելին, քան` հազարավոր մահկանացուներ: Հեռավոր Կորդովայում գտնվող ցեղակրոն հայորդու գերեզմանը սրբավայր է, իսկ անունը` սրբություն մեր ժողովրդի համար: